Հայկական թեման և գինին` British Guild of Travel Writers­-ի մրցանակաբաշխությանը

© WineryВино, бутылки вина
Вино, бутылки вина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
British Guild of Travel Writers-­ի` նախօրեին տեղի ունեցած ամենամյա մրցանակաբաշխությունը զուգակցվել է հայկական թեմայով և գինու համտեսով

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. British Guild of Travel Writers-¬ի՝ նախօրեին երեկոյան տեղի ունեցած ամենամյա մրցանակաբաշխությունն ուղեկցվել է հայկական թեմայով և գինու համտեսով,  հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ընթրիքի հատուկ մաս են կազմել հայկական գինիների համտեսն ու շնորհանդեսը: Մատուցվել են հատուկ ընտրված ուտեստներ՝ բացառապես հայկական խոհանոցից, որոնք պատրաստել են Հայաստանից մեկնած խոհարարները:

Միջոցառումն ուղեկցվել է Արտո Թունջբոյաջյանի կատարումներով և հայկական երաժշտությամբ, ցուցադրվել է Հայաստանի զբոսաշրջային հմայքը ներկայացնող ֆիլմ, երկիրը ներկայացնող այլ նախաձեռնություններ:


«Լոնդոնյան British Guild of Travel Writers մրցանակաբաշխություն¬-ընթրիքի շրջանակում հայկական գինու համտեսին, մշակույթի և խոհանոցի շնորհանդեսին մասնակցող 350 հյուրերի մեծ մասը լրագրողներ և գինու մասնագետներ են, որոնց խոսքը եղանակ է ստեղծում հանրային ասպարեզում, և շատ դեպքերում նրանց մեկ դրական արձագանքը շատ ավելին կարող է անել մեր երկրի գինու արտադրության և հայկական ուտեստների ճանաչելիության համար, քան բազմաթիվ գովազդային նյութեր: Ուստի՝ հաջողություն է այս ընթրիք-մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ նման բացառիկ պայմանավորվածությունը»,—նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:


British Guild of Travel Writers ամենամյա ընթրիք-¬մրցանակաբաշխությունը ոլորտում տարվա ամենակարևոր միջոցառումն է, որին մասնակցում են 350 լրագրողներ, ներառյալ՝ ժանրում լավագույնի բոլոր հավակնորդները:

Լրահոս
0