Ուղևորատար ավտոբուս է շրջվել Տուլայի մոտակայքում. կադրեր դեպքի վայրից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Մոսկվա–Երևան ուղևորատար ավտոբուսը շրջվել է Տուլայի շրջանի «Դոն» Մ4 մայրուղու վրա երեքշաբթի գիշերը, ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է 7 մարդ, 47-ը տուժել է։ Դիտեք տեսանյութը դեպքի վայրից։

Մոսկվա–Երևան ուղևորատար ավտոբուսը շրջվել է Տուլայի շրջանի «Դոն» Մ4 մայրուղու վրա երեքշաբթի գիշերը, ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է 7 մարդ, 47-ը տուժել է։ Դիտեք տեսանյութը դեպքի վայրից։

Տուլայի շրջանի Մ4 ավտոմայրուղու վրա երեքշաբթի գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել։ Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսում, շրջանի կառավարության տվյալներով, գտնվում էր 63 մարդ։ Ենթադրաբար, նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են։

«Ավտոբուսում 63 մարդ կար, որոնցից 35–ը հոսպիտալացվել են։ Նրանցից 7-ը գտնվում է ծանր վիճակում, 10-ը ստացել են միջին ծանրության վնասվածքներ», –  հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայության աղբյուրը։

СПУТНИК_Пассажирский автобус перевернулся под Тулой. Кадры с места ДТП - Sputnik Արմենիա
ՀՀ ՏԿԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում վթարված ավտոբուսի ուղևորների ցուցակը. ավտոբուսում երեխաներ չեն եղել
ՆԳՆ տվյալների համաձայն` ոստիկանները դիտարկում են ավտոբուսի տեխնիկական անսարքությունից ՃՏՊ–ի առաջացման վարկածը, սակայն չեն բացառում նաև, որ վարորդը կարող էր քնած լինել ղեկին։

Տուլայի շրջանի իշխանությունը և ԱԻՆ տարածաշրջանային վարչությունը թեժ գիծ են բացել Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածների հարազատների և բարեկամների համար։

Լրահոս
0