Տուլայի մոտակայքում ՃՏՊ–ից տուժածները չեն հիշում ՃՏՊ–ի պահը

© МЧС России по Тульской областиДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом "Москва-Ереван", перевернулся близ города Узловая
ДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом Москва-Ереван, перевернулся близ города Узловая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժածների խոսքերով` ՃՏՊ–ի ժամանակ ավտոբուսում գտնվող գրեթե բոլոր ուղևորները քնած էին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Տուլայի մոտակայքում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 35 մարդ և 8-ը զոհվել։ Տուժածները հոսպիտալացվել են Կիրեևսկու և Ուզլովայա տարածքային հիվանդանոցներ։ ТСН նկարահանման խմբին հաջողվել է զրուցել նրանցից մի քանիսի հետ։

Տուժածների խոսքերով` ՃՏՊ–ի ժամանակ ավտոբուսում գտնվող գրեթե բոլոր ուղևորները քնած էին։ Մի քանի հոգի հասցրել է նկատել, ինչպես է ավտոբուսը սկսել կորցնել կառավարումը։

Ուղևորներից շատերը ընտանիքներով էին։ Նրանք, ովքեր քիչ վնասվածքներ են ստացել, սկսել են օգնություն ցուցաբերել սկզբում իրենց հարազատներին, այնուհետև նաև մյուսներին։

Տեսաձայնագրությունը ՃՏՊ–ի դեպքի վայրից և վթարի մանրամասները կարելի է դիտել այստեղ։

Լրահոս
0