Եգիպտոսի նախագահը քննադատել է այն վարկածը, թե A321–ի վթարի պատճառը ահաբեկչությունն է եղել

© MetronewsМесто крушения самолета А321
Место крушения самолета А321 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական ինքնաթիռի ավիավթարը, որում գտնվել է 224 մարդ, կարող էր առաջացնել հրթիռը կամ ռումբը, Աբդել Ֆաթահ աս Սիսին անվանել է անհիմն ենթադրություններ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի– Sputnik. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հերքում է այն վարկածը, թե Սինայի թերակղզում A321ռուսական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառը ահաբեկչությունն է եղել։

Բրիտանական Telegraph թերթին տված հարցազրույցում աս Սիսին քննադատության է ենթարկել այն հաղորդագրությունները, որ ինքնաթիռի վթարի պատճառ կարող էր լինել հրթիռը կամ ռումբը։ Նախագահը դրանք «անհիմն ենթադրություններ» է անվանել։ Նա նշել է, որ պատահարի վերաբերյալ մեկնաբանությունները «վաղաժամ են և իրական փաստերի վրա չհիմնված»։

Обломки самолета А321 - Sputnik Արմենիա
Եգիպտոսի իշխանությունը հայտարարել է, որ А321–ը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով
Մի շարք ավիաընկերություններ, մասնավորապես Flydubai–ն, Air France–ը, Lufthansa–ն, Air Arabia–ն և Emirates Airlines–ը հայտարարել են, որ հրաժարվում են Սինայի թերակղզու վրայով անցնող թռիչքներից։

Լրահոս
0