Ողջ ընտանիքի հոգսն ավտովթարի հետևանքով զոհված Հակոբ Ալիխանյանի ուսերին էր

© МЧС России по Тульской областиДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом "Москва-Ереван", перевернулся близ города Узловая
ДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом Москва-Ереван, перевернулся близ города Узловая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեքշաբթի գիշերը Տուլայի մարզի տարածքում խոշոր վթար է տեղի ունեցել։ Մոսկվա–Երևան ավտոբուսում եղել է ավելի քան 60 մարդ, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի– Sputnik. Sputnik Արմենիա պորտալը կապ է հաստատել Տուլայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով զոհված Հակոբ Ալիխանյանի հարազատների հետ։ Հակոբ Ուլիխանյանը շատերի պես աշխատում էր Ռուսաստանում և ուսերին կրում ընտանիքի հոգսը։

Ավտովթարը տեղի է ունեցել Տուլայի մարզի տարածքում։ Մոսկվա–Երևան ավտոբուսում գտնվել է ավելի քան 60 մարդ, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է ութ մարդ, տուժել 48–ը, որոնցից 11–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ալիխանյանի որդու կնոջ` Աստղիկ Ասատրյանի խոսքով` վթարի մասին իմացել են միայն երեկոյան։ Նա նշել է, որ Ալիխանյանը Ռուսաստան էր մեկնել այս տարվա գարնանը։ Նա աշխատել է շինարարության ոլորտում և աշխատած գումարն ուղարկել ընտանիքին։

«Կարելի է ասել, որ հիմնականում նա էր պահում ընտանիքը։ Նա ուներ երկու երեխա և երկու թոռ»,– ասել է Ասատրյանը։

Նրա խոսքով` ունեցած տեղեկատվության համաձայն, մահացածի մարմինը պետք է Հայաստան տեղափոխեն վաղը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` Տուլայի մարզում ավտոբուսի վթարի ժամանակ մահացած Հայաստանի քաղաքացիների հուղարկավորությունը կազմակերպելու, ինչպես նաև նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։

Sputnik Արմենիան ցավակցում է մահացածների հարազատներին և շարունակում է հետևել իրավիճակին։

Լրահոս
0