«Պոբեդա» ընկերությունը մտադիր է միջազգային ավիաչվերթերի վաճառք սկսել 999 ռուբլով

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցСамолет российской авиакомпании "Победа"
Самолет российской авиакомпании Победа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Պոբեդա» ընկերությունը շահագործողի հավաստագրում փոփոխություններ են արվել, որոնք թույլ կտան արտերկիր չվերթեր իրականացնել: Միակողմանի չվերթերի արժեքը կսկսվի 999 ռուբլուց (մոտավորապես 8000 դրամ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik.  «Պոբեդա» ընկերությունը շահագործողի հավաստագրում փոփոխություններ են արվել, որոնք թույլ կտան արտերկիր չվերթեր իրականացնել: Թե որ միջազգային չվերթը կլինի առաջինը, չեն հայտնում, սակայն հայտնի է, որ միակողմանի չվերթերի արժեքը կսկսվի 999 ռուբլուց (մոտավորապես 8000 դրամ):


«Շահագործողի հավաստագրում փոփոխություններ են արվել, որոնք թույլ են տալիս արտասահմանյան չվերթեր իրականացնել: Միջազգային չվերթերի վաճառքը կբացվի մոտ օրերս: Միակողմանի չվերթերի արժեքը, բոլոր տուրքերի հետ միասին, կկազմի սկսած 999 ռուբլուց (մոտավորապես 8000 դրամ)», — հայտնում է ընկերության ներկայացուցիչը:


Նա չնշեց, թե որ միջազգային չվերթը կիրականացվի առաջինը՝ ասելով, որ այդ մասին հայտնի կդառնա մոտ օրերս:

«Պոբեդան» ձևավորվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին` ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկած «Դոբրոլյոտ» ընկերության փոխարեն: Ընկերությունն առաջին չվերթն իրականացրել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Վոլգոգրադ` 2014 թվականի դեկտեմբերի 1-ին: Նախատեսվում է, որ 2015 թվականի վերջին «Պոբեդա» ավիաընկերության ուղևորահոսքը կհասնի 3 միլիոնի, ինչը թույլ կտա լոուքոսթերին ամրապնդել իր դիրքերը ՌԴ խոշորագույն ավիափոխադրողների տասնյակում:

Լրահոս
0