«Կոգալիմավիան» ժամանակավորապես դադարեցնում է բոլոր А321 թռիչքները

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցПресс-конференция представителей авиакомпании "Когалымавиа"
Пресс-конференция представителей авиакомпании Когалымавиа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
А321 բոլոր օդանավերի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի Եգիպտոսում կործանված ինքնաթիռի հետ կապված լրացուցիչ ուսումնասիրությունների ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի —  Sputnik. «Կոգալիմավիան» Ռոստրանսնադզորին հրաման է տվել А321 բոլոր օդանավերի շահագործումը ավիաընկերության լրացուցիչ ստուգումների ժամանակ դադարեցնելու մասին, հայտնում է Ռոստրանսնադզորը հինգշաբթի:


«Կոգալիմավիայի» գործունեության արտահերթ ստուգումների շրջանակում գերատեչությունը ստուգել է տեսչական կարգադրության իրականացումը А321-երի շահագործման դադարեցման վերաբերյալ` մինչև ռիսկերի գնահատումը:


«Կոգալիմավիան» А321 օդանավի վթարման համար մատնանշում է արտաքին գործոնները:

Черный ящик самолета - Sputnik Արմենիա
ԶԼՄ. A321–ի վթարի պատճառը շարժիչի պայթյունն է


«Սահմանված ժամկետներում ավիաընկերությունը Ռոստրանսնադզորին ներկայացրել է բոլոր А321 օդանավերի շահագործման ժամանակավոր դադարեցման հրամանը: Օդանավերը չեն շահագործվելու մինչև ընկերության կողմից չավարտվեն լրացուցիչ ստուգումները և ճշգրտման միջոցառումները», — հայտնել է գերատեսչությունը:


«Կոգալիմավիայի» ինքնաթիռները վերցված են Իռլանդիայից լիզինգով, գրանցված են Իռլանդիայի տարածքում և տեխնիկական սպասարկում պետք է անցնեն անվտանգության եվրոպական գործակալությունների (EASA) հաստատած կազմակերպություններում:

Լրահոս
0