Փոխնախարար. Տուլայի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժածները բժշկական օգնություն կստանան Հայաստանում

© Sputnik / Asatur Yesayantsздание правительство Армении на площади Республики в Ереване
здание правительство Армении на площади Республики в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեքշաբթի գիշերը Տուլայի մոտակայքում ՃՏՊ-ից հետևանքով տուժած ուղևորները հետագա անհրաժեշտ բուժօգնություն կստանան Հայաստանում, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երեքշաբթի գիշերը Տուլայի մոտակայքում ավտովթարից տուժած ուղևորները հետագա անհրաժեշտ բուժօգնություն կստանան Հայաստանում, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը:

Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը ՌԴ Տուլայի տարածաշրջանում: Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսում գտնվում էր ավելի քան 60 մարդ, բոլորը` ՀՀ քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է 8 մարդ, տուժել 48-ը։

ՌԴ ԱԻՆ Իլ-76 օդանավը հինգշաբթի Երևան կհասցնի ՃՏՊ-ի տուժածներին և զոհվածների մարմինները:

Միրիջանյանի խոսքերով՝  յուրաքանչյուր տուժած իր ախտորոշման համաձայն համապատասխան հիվանդանոց կտեղափոխվի:

«Նրանց արդեն սպասում են Երևանում, Շտապօգնության ավտոմեքենաները պատրաստ սպասում են նրանց, իսկ հարազատները իրազեկված են, թե ինչ պետք է անել», — ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ ՌԴ ԱԻՆ հատուկ օդանավը Երևան կհասցնի տուժածներին և հատուկ ձևավորված պատվիրակությանը, ինքնաթիռն օդ կբարձրանա տեղական ժամանակով ժամը 16:00-ին:


«Մենք այժմ գնում ենք Ռամենսկոյե քաղաք այնտեղից մեկնելու համար: Ուղևորների թվում են 11 հիվանդներ, նրանց հարազատներն ու Հայաստանի ներկայացուցիչները: Ընդ որում 12 հիվանդ շարունակում է մնալ Տուլայի շրջանի տարբեր բուժհաստատություններում», — ասաց Միրիջանյանը:


Տուժածներից մեկը, փոխնախարարի խոսքերով, ուրբաթ ինքնաթիռով հարազատների որոշմամբ կտեղափոխվի մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկը:

«Միաժամանակ 8 մարդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Ներկա պահին մասնագետները քննարկում են հնարավոր վիրաբուժական միջամտության հնարավորությունը, քանի որ անհրաժեշտության դեպքում, հիվանդներից մեկը կարող է վիրահատվել», — ասաց նա:

Միրիջանյանն ավելացրեց, որ մյուս տուժածների վիճակը կայուն է, ապաքինվելու միտում կա:

Премьер-министр Армении Овик Абрамян - Sputnik Արմենիա
Կառավարությունը կստանձնի Տուլայում վթարված ավտոբուսի ուղևորների առողջության և հուղարկավորության ծախսերը
«Ինչ վերաբերում է տուժածների հոգեբանական վիճակին, ապա նրանք, բնականաբար, ծանր են տարել այս դեպքը, սակայն մասնագետների և հատուկ հանձնաժողովի կողմից նրանց հետ տարված աշխատանքն իրականացվել է բարձր մակարդակով», — նշեց Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը:

Փոխնախարարն ավելացրեց, որ պրոֆեսիոնալ աշխատանք են տարել նաև ռուս գործընկերները և հայկական համայնքը:


«Կարծում եմ, որ քաղաքացիները նույնպես կհաստատեն, որ մեծ ծավալի աշխատանք է տարվում այստեղ», — ասաց նա:


Միրիջանյանը ավելացրեց, որ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կարգադրությամբ ինքը Ռուսաստանում կմնա մինչև շաբաթ օրը՝ տուժածներին հետագա պրոֆեսիոնալ բժշկական օգնություն ցուցաբերելու և իրավիճակին հետևելու համար:

Լրահոս
0