Բրիտանացի զբոսաշրջիկները կկարողանան դուրս գալ Շարմ էլ Շեյխից ուրբաթ

© Аirlines InformАэропорт города Шарм эш-Шейха
Аэропорт города Шарм эш-Шейха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանացի մասնագետները A321 ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի օդանավակայանում զբաղվում են անվտանգության միջոցների խստացմամբ, գործընթացը կավարտվի ուրբաթ, հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցները  Շարմ էլ Շեյխի օդանավակայանում և թռիչքի սպասող բրիտանական ինքնաթիռներում կձեռնարկվեն ուրբաթ, ինչից հետո զբոսաշրջիկները Միացյալ թագավորություններից կվերադառնան հայրենիք, Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել է   Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը:


«Արտակարգ իրավիճակի հետ կապված անվտանգության բոլոր միջոցառումները կավարտվեն վաղը», — ասել է Համոնդը:


Նախօրեին բրիտանական իշխանությունը հայտարարել էր, որ տարբեր աղբյուրներից հավաքած տվյալների համաձայն` «մեծ հավանականություն» կա, որ ռուսական A321 ինքնաթիռի աղետի պատճառը օդանավում գտնվող պայթուցիկ սարքն է եղել: Դրա հետ կապված` Մեծ Բրիտանիան հետաձգել է այնտեղից մեկնող բոլոր չվերթերն անվտանգությունը բարձրացնելու նկատառումով։ Այժմ Բրիտանիայի ղեկավարությունը խորհուրդ է տալիս բրիտանացիներին Շարմ էլ Շեյխ մեկնել միայն անհրաժեշտության դեպքում:

Черный ящик самолета - Sputnik Արմենիա
ԶԼՄ. A321–ի վթարի պատճառը շարժիչի պայթյունն է
Ներկա պահին բրիտանացի մասնագետները Եգիպտոսի գործընկերների հետ համատեղ զբաղվում են անվտանգության միջոցների ուժեղացմամբ ինչպես օդանավակայանում, այնպես էլ ինքնաթիռներում: Նախօրեին փորձագետներն անվտանգության միջոցները բավարար չեն համարել առկա վտանգի պարագայում: Մինչև չձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները լրացուցիչ ստուգումներ անցկացնելու համար, ոչ մի չվերթ դեպի Բրիտանիա չի իրականացվի, ընդգծել է Համոնդը:

Լրահոս
0