«Անոնիմուսների երթը» մեկնարկել է

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМитинг оппозиции "За честные выборы" в Москве
Митинг оппозиции За честные выборы в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» է անցկացվում: Քաղաքացիները դուրս են գալիս փողոց, հայտնում իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ազատության հրապարակում մեկնարկել է «Անոնիմուսների երթը»: Երթին մասնակցող քաղաքացիները պահանջում են, որ քաղբանտարկյալներ չլինեն:

News-Book-ը հայտնում է, որ Ազատության հրապարակում այս պահին հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ: Ոստիկանները հիշեցրել են նրանց իրավունքներն ու պարտականությունները: Արտառոց դեպքեր չեն գրանցվել, ակցիան խաղաղ է ընթանում: Երթի կազմակերպիչները հայտարարել են՝ եթե որևէ մեկը անոնիմուսի դիմակով կասկածելի վարքագծով ինչ-որ մեկին նկատի, անմիջապես հայտնի:

Երթուղին հետևյալն է՝ Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց և կրկին Ազատության հրապարակ:  Հայաստանում առաջին անգամ «Անոնիմուսների երթն» անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։

Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» է անցկացվում:  Քաղաքացիները դուրս են գալիս փողոց, հայտնում իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։

Լրահոս
0