Ավտովթարից տուժած անձանց տեղափոխող ինքնաթիռն ուշացումով է օդ բարձրացել

© Sputnik / Амир Исаев / Անցնել մեդիապահոցМЧС России доставило гуманитарный груз в Таджикистан
МЧС России доставило гуманитарный груз в Таджикистан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաթիռը Հայաստանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով մոտավորապես 22։00–ին

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի– Sputnik. Տուլայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ–ից տուժած անձանց տեղափոխող ինքնաթիռն ուշացումով է օդ բարձրացել, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ավտովթարը տեղի է ունեցել երեքշաբթի Տուլայի մարզի տարածքում։ Մոսկվա–Երևան ավտոբուսում ավելի քան 60 մարդ է եղել, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է ութ մարդ, տուժել 48–ը, որոնցից 10–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ավելի վաղ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ ԱԻՆ–ի Իլ-76 ինքնաթիռը ՃՏՊ–ից տուժածներին և մահացածների մարմինները կտեղափոխի Երևան նոյեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 20։00–ին։

Ինքնաթիռը Հայաստանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով մոտավորապես 22։00–ին։  Հատուկ չվերթն իրականացվել է «Ռամենսկոյե» օդանավակայանից։

Ինքնաթիռում են նաև Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Լրահոս
0