Լավրովը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, աշխատանքային այցով նոյեմբերի 9-ին, ուրբաթ կժամանի Հայաստան հայտնել են  ՌԴ ԱԳՆ–ից։

«Այցի շրջանակներում նա բանակցություններ կվարի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր», – գրված է ՌԴ  ԱԳՆ կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։

Լրահոս
0