Gangnam Style պարին նվիրված արձան կկանգնեցվի Սեուլում

© ReutersPSY, Гангнам стайл
PSY, Гангнам стайл - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Gangnam Style պարի հիմնական շարժումը, որն անում էր հարավկորեացի երգիչ, երգերի հեղինակ Psy-ն, քանդակի տեսքով տեղադրվելու է Սեուլի խոշոր առևտրա-ցուցահանդեսային կենտրոնի առջև

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Gangnam Style պարի հիմնական շարժումը, որն անում էր հարավկորեացի երգիչ, երգերի հեղինակ Psy-ն, քանդակի տեսքով տեղադրվելու է Սեուլի խոշոր առևտրա-ցուցահանդեսային կենտրոնի առջև։

35-ամյա Պակ Չէ Սանը, որը հանդես է գալիս Psy բեմական անունով, իր հայրենիքում հայտնի էր դարձել իր հումորիստական տեսահոլովակներով ու համերգային կատարումներով։ Նրա դեբյուտը Հարավային Կորեայում կայացել է 2001 թվականին։

Սակայն հենց նրա Gangnam Style սինգլը 2012 թվականին երգչին համաշխարհային հռչակ բերեց։ Այդ երգի տեսահոլովակն ամենաշատ դիտումներն ունեցավ YouTube-ի պատմության մեջ՝ ավելի քան 2.4 մլրդ։ Psy-ն առաջին կորեացին է, ով 2013 թվականին հեղինակավոր Billboard Music Awards մրցանակ ստացավ` Gangnam Style երգի համար։

Տեղի իշխանությունները մտադիր են քանդակը տեղադրել մինչև տարեվերջ։ Այն նախագծելու է քանդակագործ Հվանգ Ման-Սեոկը։

Լրահոս
0