Առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվեն Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մարմինները

© ReutersАвиакатастрофа в Судане
Авиакатастрофа в Судане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ։

Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ և ՌԴ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջությամբ փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել հայրենիք։

Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։ Լրացուցիչ տեղեկատվության մասին կհայտնվի հավելյալ:

Հիշեցնենք, որ Ան-12 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանի օդանավակայանից դուրս գալուց հետո ։ Ջուբա քաղաքում վթարի ենթարկված օդանավում 12 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։ Վթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են։

Լրահոս
0