Հայկական նորաձևության օր կանցկացվի Մոսկվայում

© Sputnik / Асатур ЕсаянцШоу армянских таразов
Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2015թ նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի- Sputnik. 2015թ նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր:

Տոնի կազմակերպիչը ՌԴ ում բնակվող հաղորդավարուհի Նաիրա Նիազյանն ու ընկերներն են՝ Անյան, Լիանան, Ցողինեն, Աղասին և այլք:

Միջոցառման շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողների հագուստների հավաքածուները: Միջոցառման խորագիրն է armFASHIONday, մասնակցում են ինչպես ռուսաստանյան նորաձևության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ՝ Նարինե Հարությունյանը՝ NARNY, Անի Մանուկյանը՝ Ani Manoukian, այնպես էլ սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսյա Վիտա՝ Araksia Vita, Արմինա Գոմցյան`A.Գreeg, Ռեգինա Ակոպովա` Regina Akopova, Աննա Մուրադյան` Amurstyle: Հայաստանից մոսկովյան նորաձևության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյունեցին՝ Artem Syuneci:

Երեկոյի երկրորդ հատվածում համերգային ծրագիր է` էստրադային հայտնի կատարողների մասնակցությամբ:

Լրահոս
0