Ռուսաստանը Իրանի հետ С-300 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է ստորագրել

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցБоевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук
Боевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երբ պայմանագրի առաջին մասը կատարված կլինի, Իրանը հետ կկանչի ՌԴ–ի նկատմամբ պայմանագիրը չկատարելու վերաբերյալ դատական պահանջները, հայտնել է «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը Իրանի հետ С-300 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է ստորագրել, երբ պայմանագրի առաջին մասը կատարված կլինի, Իրանը հետ կկանչի ՌԴ–ի նկատմամբ պայմանագիրը չկատարելու վերաբերյալ դատական պահանջները, լրագրողներին երկուշաբթի հայտնել է «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Dubai Airshow-2015–ի ժամանակ։

Dubai Airshow-ն անցկացվում է 1989 թվականից` Դուբայ էմիրության կառավարության և քաղավիացիայի և ՄԱԷ ՊՆ աջակցությամբ։ Dubai Airshow–ի թեմատիկան է ՌՕՈՒ սպառազինությունը և ռազմական տեխնիկան, ՀՕՊ միջոցները, տիեզերական սարքերը, քաղավիացիան և տեխնոլոգիաները։ Այս տարի այն անցկացվում է նոյեմբերի 8-12-ը։

Նա ավելացրել է, որ երբ պայմանագրի առաջին մասը կատարված կլինի, Իրանը հետ կկանչի ՌԴ–ի նկատմամբ պայմանագիրը չկատարելու վերաբերյալ դատական պահանջները։

Ռուսաստանն ու Իրանը 2007 թվականին պայմանագիր են ստորագրել С-300 համակարգերի մատակարարման մասին։ ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի ընդունումից հետո, որը նախատեսում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, պայմանագրի գործողությունը դադարեցվել էր։ Ի պատասխան` Իրանը ՌԴ–ի դեմ հայց էր ներկայացրել Միջազգային միջնորդական դատարան։

Լրահոս
0