00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը բարձր է գնահատում ՌԴ դերը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում

© presidentЛавров Саргсян
Лавров Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երևանում և Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները: Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաև Եվրասիական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով կայացած միջոցառումների շրջանակներում:

ՀՀ նախագահի գնահատմամբ` կանոնավոր բնույթ են կրում երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումները: Ըստ ժամանակացույցի` ընթացիկ տարում արդեն անցկացվել են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր:


«Օրերս Երևանում հաջողությամբ գործունեությունն ավարտեց միջտարածաշրջանային համագործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաև պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հոկտեմբերի վերջին Երևանում անցկացվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը»,- նշեց նախագահը:


Ըստ Սարգսյանի` բոլոր այդ հանդիպումներն ու միջոցառումները եղել են երկուստեք օգտակար և արդյունավետ: Սերժ Սարգսյանի համոզմամբ` շփումների նման ինտենսիվությունը վկայում է բոլոր ուղղություններով դաշնակցային փոխգործակցությունը զարգացնելու` երկու երկրների փոխադարձ հետաքրքրվածության և առկա ձևաչափերի շրջանակներում ընթացիկ հարցերը համատեղ քննարկելու պատրաստակամության մասին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հետևողականորեն զարգանում է համագործակցությունը տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում: Վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավապայմանագրային բազան հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով, ինչը, ըստ նրանց, վկայում է երկկողմ օրակարգի հագեցվածության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին է փոխանցել ՌԴ նախագահի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Վլադիմիր  Պուտինը հետևողական է հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Սերգեյ Լավրովը ևս գոհունակությամբ է փաստել բոլոր ուղղություններով հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության արդյունքում արձանագրված առաջընթացն ու դինամիկ զարգացող հարաբերությունները նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում:


«Հայաստանի լիիրավ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տնտեսական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման տեսանկյունից»,- ասել է Լավրովը:


Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
 

Լրահոս
0