00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օբաման լուսանկարվել է արվամոլների ամսագրի համար

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցБарак Обама
Барак Обама - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի նկարի վրա գրված է` «Մեր նախագահը», իսկ ներքևում` «Դաշնակից։ Հերոս։ Կուռք»

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի– Sputnik. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է առաջին գործող նախագահը, որի լուսանկարը տպագրվել է համասեռամոլների համար ստեղծված ամսագրի շապիկին։ Նախագահի դիմանկարը տպագրվել է OUT ամսագրում, որը մասնագիտացել է գեյ–նորաձևության և գեյ–ոճի վրա, գրում է lenta.ru–ն` հղում անելով The Washington Times–ին։

Օբամայի նկարի վրա գրված է` «Մեր նախագահը», իսկ ներքևում` երեք բառ` «Դաշնակից։ Հերոս։ Կուռք»։

Ամսագրի համար սա «պատմական տարվա պատմական պահ» է, քանի որ հենց 2015թ.–ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ միասեռ ամուսնություններն օրինական են համարվում երկրի ողջ տարածքում։

Ամսագրում հրապարակված հարցազրույցում Օբաման ասել է, որ նախագահ է դարձել մասնավորապես այն նպատակով, որ «կատարի խոստումը, այն է` մենք բոլորս հավասար ենք ստեղծվել, և ոչ ոք չպետք է հեռանա ամերիկյան երազանքից միայն այն պատճառով, թե ով է նա»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Կենտուկիի գրասենյակային աշխատող Քիմ Դևիսի արարքին, որը, չնայած Գերագույն դատարանի որոշմանը, հրաժարվել է գրանցել միասեռ ամուսնությունները, Օբաման հայտարարել է. «Ես հավատի մարդ եմ և խորապես հավատում եմ դավանանքի ազատությանը, բայց վերջ ի վերջո ոչ ոք վեր չէ օրենքի գերակայությունից, հատկապես նրանք, ովքեր կամավոր երդվում են հետևել այդ օրենքին։ Դա այն է, ինչ մենք պետք է հարգենք»։

Նախագահի խոսքով` իր ճանաչած ամենաազդեցիկ համասեռամոլը պրոֆեսոր Լոուրենս Գոլդինն է, որն ապագա նախագահին դասավանդել է Լոս Անջելեսի Արևմտյան քոլեջի ավագ կուրսերում։

«Ես 18 տարեկան էի, Լոուրենսն ամենաերիտասարդ պրոֆեսորներից էր, և մենք լավ ընկերներ դարձանք։ Նա դասավանդում էր, որպեսզի խորհուրդներ տա քոլեջում սովորող լեսբուհիներին, արվամոլներին, տրանսսեքսուալներին և տրանսգենդերներին։ Հաշվի առեք, որ դա 1978թ.–ն էր»,– ասել է Օբաման։ Նրա խոսքով` նման դիրքորոշումը «մեծ արիություն» էր պահանջում։

Օբամայի նախագահության շրջանում միասեռ ամուսնությունների օրինական հաստատումն ԱՄՆ քաղաքացու օրինական իրավունք է ճանաչվել։ Հունիսի 26–ին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ` համասեռամոլների միություններն օրինականացվել են երկրի ողջ տարածքում։ Ավելի վաղ միասեռ ամուսնությունների ճանաչումը սահմանում էր յուրաքանչյուր նահանգի կառավարությունը։

Լրահոս
0