Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիր ստորագրել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВизит президента РФ В.Путина в Казахстан
Визит президента РФ В.Путина в Казахстан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն ու Ռուսաստանը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ կստեղծեն

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի– Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ստորագրել համաձայնագիր` Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին։

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության` ՌԴ և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկը` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգեր ստեղծելու վերաբերյալ»,– ասվում է փաստաթղթում։

ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և համաձայնագիր կնքել Ռուսաստանի անունից։

Լրահոս
0