ԱՆ. A321-ի զոհերի աճյունների փորձաքննությունն ավարտվել է

© MetronewsМесто крушения самолета А321
Место крушения самолета А321 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առանձնացվել են մահացածների գենոտիպերը, ինչպես նաև նրանց հարազատների գենոտիպերը, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի– Sputnik. Սինայի թերակղզում A321-ի ավիավթարի զոհերի աճյունների փորձաքննությունն ավարտվել է երեքշաբթի երեկոյան, հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Նախարարի խոսքով` բոլոր մահացածների աճյուններն արդեն տեղափոխվել են Մոսկվայի Դատաբժշկական փորձաքննության կենտրոն։

«Երեկ երեկոյան ամբողջությամբ ավարտվել են աճյունների գենետիկ փորձաքննությունները, առանձնացվել են բոլոր գենոտիպերը, ինչպես նաև հարազատների գենոտիպերը»,– չորեքշաբթի լրագրողներին է ասել Սկվորցովան։

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։

Լրահոս
0