Լաթաքիայի բնակիչները հավաքել են հրթիռային հարվածից հետո այրված մեքենաները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Երկու պայթյուն է որոտացել երեքշաբթի ցերեկը քաղաքն ու Հմեյմիմ օդանավակայանը միացնող ավտոմայրուղու վրա, որտեղ տեղակայված է ռուսական հարվածային ավիացիայի խմբավորումը։ Նախնական տվյալներով` գրոհայինները  երկու հրթիռ են արձակել Լաթաքիայի արվարձանից։ Հրթիռներից մեկը պայթել է Թիշրին համալսարանի մոտակայքում։ Երկրորդն ընկել է կանանց միջնակարգ դպրոցից ոչ հեռու։ Պայթյունից տուժել են մեքենաներ և անցորդներ։

Գնդակոծությունից զոհվել է 23 մարդ, ևս 64-ը վնասվածքներ են ստացել, 49-ը հոսպիտալացվել են։ Տուժածների թվում կան շատ ուսանողներ, ովքեր դասերի ավարտից հետո կանգառում ավտոբուսի էին սպասում, ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է քաղաքային կենտրոնական հիվանդանոցի աղբյուրը։

Պայթյունից քիչ անց ականատեսները նկատել են, թե ինչպես են օդանավակայանից օդ բարձրանում ռուսական ինքնաթիռները և ուղղաթիռները և ուղղություն վերցնում դեպի այն ենթադրյալ վայրը, որտեղից արձակվել են հրթիռները։

Պայթյունի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է պայթած հրթիռի բեկորները, որոնք չափերով և ձևով հիշեցնում են «Գրադ» հրթիռները։

Լրահոս
0