00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում Հայ գրերի օր է անցկացվում

© Sputnik / Asatur YesayantsМатенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью
Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բոլոր հայերի համար այս տոնը հատուկ նշանակություն ունի. մեծամասամբ V դարում ստեղծված հայ գրերի շնորհիվ պետականությունը կորցրած մեր ժողովուրդը կարողացավ պահպանել, հարստացնել և դարերով տանել ոչ միայն իր մշակույթն ու գրականությունը, այլև համաշխարհային մշակութային ժառանգությունը», – ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի գրականագետների կենտրոնական տանը չորեքշաբթի անցկացվում է տոնական միջոցառում` նվիրված Հայ գրերի օրվան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպիչները։

«Բոլոր հայերի համար այս տոնը հատուկ նշանակություն ունի. մեծամասամբ V  դարում ստեղծված հայ գրերի շնորհիվ պետականությունը կորցրած մեր ժողովուրդը կարողացավ պահպանել, հարստացնել և դարերով տանել ոչ միայն իր մշակույթն ու գրականությունը, այլև համաշխարհային մշակութային ժառանգությունը», – ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը

Կազմակերպիչների խոսքերով` տոնակատարությանը մասնակցում են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Հյուրերը կդիտեն Մոսկվայի հայկական թատրոնի մոնոներկայացումը` նվիրված Հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին, կունկնդրեն Cantus firmus կամերային նվագախմբի և այլ երաժշտական խմբերի ելույթները, ինչպես նաև կդիտեն Հայ գրերին նվիրված ցուցահանդեսը։ Հայ գրերի օրը համաքաղաքային տոնի կարգավիճակ է ստացել և Մոսկվայում նշվում է 2013 թվականից։

Հայ գրերի գյուտը կամ հայոց այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել վերականգնել է Մեսրոպ Մաշտոցը։

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցՄեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանը Մատենադարանի առջև
Памятник Месропу Маштоцу и его ученику у книгохранилища Матенадаран - Sputnik Արմենիա
Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանը Մատենադարանի առջև

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ` ծառայության է անցնում Հայոց արքունիքի դպրատանը։ Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում։

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։ Վաղարշապատում` Ռահ գետի ափին, Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց ճոխ ընդունելություն։ Նրան դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողություններն արդեն արվում էին ոչ թե օտար լեզուներով, այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն, մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։

Լրահոս
0