ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները 2015-2017թթ. համագործակցության ծրագիր են ստորագրել

© ИравабанГенеральная прокуратура Армении
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանը և Յուրի Չայկան ստորագրել են ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև 2015-2017թթ. համագործակցության ծրագիրը, ասված է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանը և Յուրի Չայկան ստորագրել են ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև 2015-2017թթ. համագործակցության ծրագիրը, ասված է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

Երկու երկրների դատախազները հանդիպում են ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում։

Համագործակցության ծրագրով նախատեսվում է երկու երկրների դատախազության աշխատակիցների ակտիվ համագործակցություն՝ մասնագիտական որակի բարձրացմանն ուղված մի շարք միջոցառումների իրականացում:


«Նախատեսվում է անցկացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական վերահսկողության կազմակերպում և իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում և կոռուպցիայի հակազդման օրենսդրության վերլուծություն» թեմայով փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում»,- ասված է հաղորդագրությունում:


2016թ.-ին, առաջնահերթ են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև «Մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության» վերաբերյալ  փորձի փոխանակումը:

Իսկ 2017թ.-ին ուշադրության կենտրոնում են լինելու տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողությանը, ինչպես նաև «դատավարության հատուկ կարգով դատական պրակտիկայի կիրառման վերլուծությանը» վերաբերող թեմաները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազները վերապատրաստվեն ՌԴ դատախազության Ակադեմիայում: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են փոխանակել գիտական հրատարակություններ, ինչպես նաև Ռուսասատանի Դաշնության դատախազության և Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ուսումնական նյութեր:

Կոստանյանն ու Չայկան վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային կոնֆերանսի որոշումների իրականացման և այլ միջազգային ֆորումների համատեղ աշխատանքները կմոտեցնեն իրենց դիրքորոշումը, կամրապնդեն փոխըմբռնումը և  կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը, իսկ ստորագրված համագործակցության ծրագիրը կբարձրացնի դատախազների առջև դրված առաջադրանքների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը:

Լրահոս
0