Ապարանում ուժգին քամին տանիքներ է վնասել

© Sputnik / Валерий Титиевский / Անցնել մեդիապահոցГроза с сильным ветром и дождем прошла в Новосибирске
Гроза с сильным ветром и дождем прошла в Новосибирске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապարանի մեծ մասը հոսանքազրկված է, ծառեր ու հենասյուներ են շրջվել, մասամբ վնասվել է նաև դպրոցի տանիքը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ահազանգել է, որ երեկ Ապարանում ուժեղ քամու հետևանքով մոտ 1000 քմ բնակտարածության տանիքներ են վնասվել: Պատգամավորը պատկան մարմիններին հորդորել է զբաղվել այս խնդրով:

«Անձրևի ու ձյան հետ իրավիճակը վատթարանալու է: Հետո չենք կարողանալու լուծել: Ապարանի մեծ մասը հոսանքազրկված է, ծառեր ու հենասյուներ են շուռ եկել: Մասամբ վնասվել է նաև դպրոցի տանիքը»,- հայտնել է Լյովա Խաչատրյանը:

Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները հաստատել են լուրը` ավելացնելով, որ Ապարանից ահազանգ են ստացել ու մարտական հաշվարկ ուղարկել:

Լրահոս
0