00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրբաթ, 13. Հայաստանի բոլոր մարզերում ուժեղ քամիներ են սպասվում

© Sputnik / Валерий Титиевский / Անցնել մեդիապահոցГроза с сильным ветром и дождем прошла в Новосибирске
Гроза с сильным ветром и дождем прошла в Новосибирске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քամու հետևանքով Երևանի Մոսկովյան, Հալաբյան, Վարդանանց, Սպանդարյան փողոցներում 8 էլեկտրական սյուն է շրջվել, կոտրվել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկի ապակիները, Սոխումի փողոցի շենքերից մեկի բնակարանի միջնապատն ու ապակիները: Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի– Sputnik. Հայաստանի բոլոր մարզերում ուրբաթ երեկոյան և գիշերը սպասվում է ուժեղ քամի, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` նշված ժամերին քամու ուժգնացում է սպասվում։

«Ուժեղ քամի է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում, հատկապես` Լոռու և Տավուշի մարզերում։ Երևանում քամու արագությունը կհասնի 20 մ/վ–ի»,– ասաց Սուրենյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ուժեղ քամիների պատճառով հանրապետությունում կարող է արդյո՞ք արտակարգ դրություն հայտարարվել, Սուրենյանը նշեց, որ «երկրում փոթորկալից քամիներ չեն լինի»։

«Վաղն առավոտյան ամեն ինչ հանգիստ կլինի, քամին կանցնի, քանի որ դուրս կգա անտիցիկլոնի գոտուց»,– ասաց նա։

Սուրենյանը պարզաբանեց, որ հզոր քամիների պատճառը Հայաստանի տարածքում արկտիկական և արևադարձային օդային հոսանքների բախումն է։

Քամիների հասցրած վնասը

Հայաստանի արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը հայտնել է, որ ուժեղ քամիների հետևանքով շրջվել են էլեկտրական սյուներ, հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում։

Նոյեմբերի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ հոսանքազրկված է եղել Լոռու մարզի 37 գյուղ, Տավուշի մարզի 3 գյուղ, Գեղարքունիքի մարզի 4 գյուղ:

Կոտայքի մարզում հոսանքազրկվել է 19 գյուղ: Համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Քամու հետևանքով Երևանի Մոսկովյան, Հալաբյան, Վարդանանց, Սպանդարյան փողոցներում 8 էլեկտրական սյուն է շրջվել։ Կոտրվել են Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի ապակիները, Սոխումի փողոցի թիվ 4 շենքի 34-րդ բնակարանի միջնապատը և ապակիները: Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Ուժեղ քամին վնաս է հասցրել Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում, Տաշիրում, Գուգարքում և Սպիտակում, որի հետևանքով վնասվել են էլեկտրաքարշ ենթակայանների շենքեր, ինչպես նաև դպրոցի տանիքներ, տապալվել են սյուներ և ծառեր։

Շահալի-Թումանյան երկաթգծի երթևեկությունը դադարել է 16։50–ին` տապալված ծառերի հետևանքով։

Լրահոս
0