00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները պարզել են, որ թռչունների համար ավելի կարևոր է սերը, քան ուտելիքը

© Sputnik / Asatur YesayantsЗоопарк
Зоопарк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ թռչունների համար ավելի կարևոր է սիրո զգացումը, քան կանոնավոր սնունդ ստանալու և ողջ մնալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Օքսֆորդի համալսարանի կենսաբանները պարզել են, որ վայրի թռչունները ձմեռելու ժամանակ միշտ զոհաբերում են ուտելիքը, որպեսզի ավելի մոտ լինեն երկրորդ «կեսին»։ Այս մասին գրված է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում։


«Այն, որ թռչուններն ընտրում են ոչ թե ուտելիքը, այլ զուգընկերոջ կողքին մնալու հնարավորությունը, խոսում է այն մասին, որ թռչունների գործողությունները իրականում կարող են հեռուն տանող նպատակներ ունենալ։ Օրինակ` երաշտահավերը զուգընկերոջը չեն փոխում ուտելիքի հետ, որպեսզի սերունդներ տան և մեծացնեն ձագուկներին»,– հայտարարել է Օքսֆորդի համալսարանի գիտնական Ջոշ Ֆիրտը։


Ֆիրտն ու գործընկերները Օքսֆորդյան անտառներում հետևել են թռչունների զույգերին և պարզել, որ մեծ երաշտահավերն ավելի կարևոր են համարում էգի կամ արուի հետ հարաբերությունները, քան կանոնավոր սնունդը։

Գիտնականներն անտառներում տեղադրել են հատուկ ավտոմատացված կերակրամաններ, որոնք բացվել են միայն այն պահին, երբ նրանց թռչուն է մոտեցել։

Գիտնականները կերակրամաններն այնպես են դասավորել, որ ընտանեկան զույգերի կեսի էգն ու արուն ստիպված են եղել սնվել անտառի տարբեր մասերում։ Հետևելով «բաժանված» և նորմալ երաշտահավերի պահվածքին` Ֆիրտի խումբը փորձել է հասկանալ, թե սոցիալական կապերն ինչ դեր են խաղում թռչունների կյանքում։

Ինչպես պարզվել է, սերն ավելի ուժեղ է եղել, քան քաղցի զգացումը. բաժանված զույգերի թռչունները ողջ ժամանակն անցկացրել են միասին, թեև էգը կամ արուն ամբողջովին զրկված են եղել նորմալ սնվելու հնարավորությունից։ Որոշ դեպքերում նրանք նույնիսկ փորձել են համատեղ լուծել այդ  խնդիրը և կիսել են ուտելիքը։

Ֆիրտի կարծիքով` նման կապվածությունը բացատրվում է նրանով, որ սոցիալական և անհատական կապերը չափազանց կարևոր դեր են խաղացել այդ թռչունների նախնիների կյանքում, ինչն էլ հիմք է դարձել ուժեղ զգացմունքային կապվածություն ձևավորելու գործում։

Լրահոս
0