«Պոբեդա» ավիաընկերությունը €10 վարձավճար կկիրառի Duty Free–ից գնված ապրանքի համար

© Алексей НикольскийЗона беспошлинной торговли Duty free Winston
Зона беспошлинной торговли Duty free Winston - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միևնույն ժամանակ ռուսական ցածր գներով աշխատող ավիաընկերությունն առաջարկում է իր հաճախորդներին մինչև 10 կգ ուղեբեռի, ինչպես նաև որոշ տեսակի ձեռքի ուղեբեռի անվճար տեղափոխում։ Վերջերս ավիափոխադրողը սկսեց միջազգային չվերթեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Աերոֆլոտի» ցածր գներով աշխատող դուստր «Պոբեդա» ավիաընկերությունը միջազգային չվերթերի ժամանակ իր հաճախորդներին կառաջարկի վճարել Duty Free–ից գնված ապրանքով փաթեթի համար, նշված է ավիափոխադրողի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 19-ից չվերթեր կիրականացնի Մոսկվայից դեպի Բրատիսլավա և Վիեննա։ Ներկա պահին  ավիաընկերության բոլոր ուղևորներն իրավունք ունեն ինքնաթիռի բեռնախցիկում անվճար փոխադրել մինչև 10 կգ ուղեբեռ։


«Հաշվի առնելով Duty Free–ից առևտուր անելու` ուղևորների հետաքրքրվածությունը` «Պոբեդա» ավիաընկերությունը հատուկ սակագին է առաջարկում Duty Free–ից գնված ապրանքով փաթեթի համար։ ՌԴ–ից թռիչքների դեպքում առաջարկվում է վճարել 700 ռուբլի, մյուս օդանավակայաններից` 10 եվրո», – նշված է ավիաընկերության հաղորդագրության մեջ։


Բացի այդ, ուղևորները կարող են ինքնաթիռի սրահ անվճար տանել այն իրերը, որոնք նշված են դաշնային ավիացիոն կանոնների ցուցակում, այդ թվում` տղամարդու և կանացի պայուսակներ, հագուստ` ճամփորդական պայուսակում, մանկասայլակ։

Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ավիաընկերություն. Երևանի ուղղությամբ թռիչքներ չեն նախատեսվում
Մնացած ամբողջ ուղեբեռի համար ուղևորը պետք է վճարի առանձին։ Ինքնաթիռի սրահ տարվող լրացուցիչ ուղեբեռի արժեքը կկազմի 999 ռուբլի, մինչև 32 կգ ուղեբեռի տեղափոխումը (1 տեղի համար) կկազմի 2299 ռուբլի` երթուղու մեկ հատվածի համար։

Լրահոս
0