00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ուժգին քամու հետքերն են վերացվում

© Sputnik / Эдуард АлавердянВ Ванадзоре ветер сломал деревья
В Ванадзоре ветер сломал деревья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հինգշաբթի գրանցված ուժգին քամու հետևանքով մի շարք բնակավայրերում տների տանիքներ են վնասվել, ծառեր արմատախիլ եղել ու պոկվել հոսանքալարերը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի-Sputnik. Հայաստանում հինգշաբթի գրանցված ուժգին քամու հետևանքով մի շարք բնակավայրերում տների տանիքներ են վնասվել, ծառեր արմատախիլ եղել ու պոկվել հոսանքալարերը:


«Այս պահին տանիքի գլխին եմ: Փող եմ պարտքով վերցրել, շիֆերներ եմ գնել, որ տանիքս վերանորոգեմ: Գյուղապետարանում ինձ ասացին` վնասված հատվածները նկարի, բեր ու մի բան կանենք: Մինչև որոշեն փոխհատուցման չափը, անձրև կգա ու մեկս երկու կդառնա»,- պատմեց Սևքար գյուղի մի բնակիչ:


Ուրբաթ ժամը 16:00-ի դրությամբ Տավուշի մարզի Սևքար գյուղի 80 տոկոսը հոսանքազրկված է: Մասնագետները վերականգնողական աշխատանքներ են իրականացնում: Գյուղի բնակիչներից Մովսեսը տեղեկացրեց, որ երեկ ուժգին քամու հետևանքով պոկվել են հոսանքալարերն ու վնասվել տների տանիքները:

Մեր զրուցակցի խոսքով` քամին այնքան ուժգին էր, որ վախենում էին տնից դուրս գալ, չնայած նաև դա անհնար է եղել, իսկ վտանգները` անխուսափելի:

Նոյեմբերի 12-ի ավերիչ քամուց առավել մեծ մասշտաբով տուժել է Լոռու մարզը:


«Նախնական տվյալով` Լոռու մարզում վնասվել է 165 շենքի և շինության տանիք, գրանցվել է ծառերի տապալման 30 և գազատար խողովակների վնասման 5 դեպք»,-Sputnik լրատվական պորտալին հայտնեց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ՃԿԿ ավագ հրահանգիչ Արա Սահակյանը:


Նախօրեին ժամը 16:50-ի տվյալներով` Լոռու մարզի հանքարդյունաբերական քաղաքում` Ալավերդիում, դադարեցվել է երթևեկությունը, քանի որ վնասվել են սնուցող բարձրավոլտ լարերի հենասյուները: Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Մեզ չհաջողվեց խոսել տեղի բնակիչների հետ, քանի որ բոլորը միահամուռ կերպով լծված են քանդվածը վերականգնելու գործին:

Ամբողջացնենք պատկերը նաև Հանրապետության այլ բնակվայրերում:

В Ванадзоре ветер сломал деревья - Sputnik Արմենիա
Հայաստանի մի շարք քաղաքներում քամին պոկում է տանիքներն ու տապալում ծառերը
Արագածոտնի մարզում վնասվել է 85 շենք-շինության տանիք, վնասվել 9 էլեկտրասյուն և շրջվել 1 ծառ:

Տավուշի մարզում վնասվել է 11 շենք-շինության տանիք և շրջվել 3 ծառ:

Կոտայքի մարզում վնասվել է 35 շենք-շինության տանիք և շրջվել 12 ծառ:

Բնակիչների ահազանգից անմիջապես հետո հանրապետության տարբեր բնակավայրեր են մեկնել օպերատիվ խմբեր: Նրանք վերացրել են վտանգներն ու կատարել ապամոնտաժումներ: Տուժածներ ու վիրավորներ չկան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, այստեղ վնասվել է 1 շինության տանիք ու շրջվել 6 ծառ: Օրինակ` Ազատության պողոտայում բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: Կարճ ժամանակում ՏԿԱԻՆ օպերատիվ խմբերը փակված ճանապարհից հեռացրել են ճյուղերը` վերականգնելով երթևեկությունը:

Լրահոս
0