Շառլ Ազնավուրին կշնորհվի բելգիական Թագի շքանշանի ասպետի կոչում

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհահռչակ ֆրնսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին կշնորհվի բելգիական Թագի շքանշանի ասպետի կոչում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ֆրնսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին կշնորհվի բելգիական Թագի շքանշանի ասպետի կոչում, հայտնում է բելգիական Cine-Telerevue պարբերականը։

Ինչպես նշել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը, Շառլ Ազնավուրին Թագի շքանշանի ասպետի կոչումը Ազնավուրին կհանձնվի երգչի` Բրյուսելում կայանալիք համերգի նախօրեին` նոյեմբերի 17-ին:

Պարբերականը նշում է, որ 9-րդ տասնամյակը թևակոխած Շառլ Ազնավուրը շարունակում է ակտիվ շրջագայություններն ամբողջ աշխարհում։ Ազնավուրի ստեղծագործական կենսագրությունը ներառում է 1300 երգ, 60 դեր կինոյում, իսկ վաճառված ձայնասկավառակների քանակը վաղուց արդեն անցել է 100 միլիոնը։ 2009 թվականից Ազնավուրը նշանակվել է նաև Շվեցարիայում Հայաստանի դեսպան։ Շանսոնյեն իր ստեղծագործական գործունեության ընթացքում արժանացել է  բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Պատվավոր Լեգեոնի և Կանադայի շքանշանների

Նշենք, որ բելգիական Թագի շքանշանը, որով նոյեմբերի 17-ին կպարգևատրվի Ազնավուրը, հիմնադրվել է 1897 թվականին Լեոպոլդ II կողմից։ Այս շքանշանը  Բելգիայի բարձրագույն պետական պարգևն է, որը շնորհվում է պետության առջև գեղարվեստական, գրականության և գիտական ասպարեզում ունեցած բացառիկ վաստակի համար։

Լրահոս
0