00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուլայի ավտովթարից տուժածներից մեկին բուժման նպատակով տեղափոխում են Մոսկվա

© Sputnik / Юрий Лашов / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկին տարածաշրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից բուժման համար տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտ, ուրբաթ հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկին տարածաշրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից բուժման նպատակով  տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտ, ուրբաթ հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Տուլայի մարզում` Մ4 մայրուղու վրա, խոշոր վթար էր տեղի ունեցել նոյեմբերի 3-ին։  Մոսկվայից Երևան եկող ավտոբուսում 60 մարդ կար, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է ինը մարդ, տուժել 46–ը, որոնցից 32–ը  հոսպիտալացվել է։

Հինգշաբթի` նոյեմբերի 12-ի դրությամբ Տուլայի շրջանի կլինիկական հիվանդանոցում շարունակում է մնալ ՃՏՊ–ից տուժած 5 մարդ, այդ թվում երկուսը` վերակենդանացման բաժանմունքում։


«Նրանցից մեկին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են Սկլիֆասոֆսկու ինստիտուտ։ Մեզ մոտ մնում է 4 մարդ, որոնք դեռ շարունակում են բուժումը, նրանցից մեկը` վերակենդանացման բաժանմունքում», – ասել է գործակալության զրուցակիցը։


Վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Ճանապարհային կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով, նա ձերբակալված է։

СПУТНИК_Пассажирский автобус перевернулся под Тулой. Кадры с места ДТП - Sputnik Արմենիա
Տուլայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ–ից տուժած անձանցից 8–ը բուժումը կշարունակեն Երևանում
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ տուժածներից մեկը գտնվում է Երևանում, հաջողությամբ վիրահատվել է։ Վիրահատությունից անմիջապես հետո հիվանդին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Մուրադյանի խոսքով` չորեքշաբթի ինքը ստուգել է Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտում գտնվող հիվանդի առողջական վիճակը, իսկ մյուսների վիճակը քննարկել է իր ռուս գործընկեր Վերոնիկա Սկվորցովայի հետ։


«Մոսկվայում բուժում ստացող հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հինգշաբթի նա վիրահատվել է, վիրահատությունը լավ է անցել, շուտով ևս մեկ վիրահատություն է սպասվում։ Վթարից հետո ևս մեկ տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվում», – ասել է Մուրադյանը` նշելով, որ բժիշկների ջանքերի շնորհիվ տուժածները ոչ միայն բուժման կուրս, այլ նաև ամբողջական վերականգնման կուրս կանցնեն։


Ներկա պահին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակում է մնալ երկու տուժած, որոնց վիճակը գնահատվում է ծանր կայուն, 4-ը գտնվում են Տուլայում, ևս 2-ը` Մոսկվայում։

Լրահոս
0