Փրկարարները Խաբարովսկի շրջանում մոտորանավակով երկու երեխայի են հանել սառցաբեկորի վրայից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներն օդային բարձի օգնությամբ մոտորանավակով Խաբարովսկի շրջանում երկու երեխայի են հանել առանձնացված սառցաբեկորի վրայից։  Դիտեք տեսանյութն այն մասին, թե ինչպես են ընթացել փրկարարական աշխատանքները։

ՌԴ ԱԻՆ տեղեկություն է ստացվել այն մասին, որ տեղի բնակիչները նկատել են, թե ինչպես են երկու երեխաներ սառցաբեկորի վրա լողում Խաբարովսկի շրջանի Օսինովայա րեչկա գյուղից ոչ հեռու` Ամուրյան վտակի շրջանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռը։
 
«Ուրբաթ` 2015 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 10.30-ին (03.30 Մոսկվայի ժամանակով), Խաբարովսկի շրջանով զբաղվող Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ  ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխը տեղեկություն է ստացել այն մասին, որ երկու երեխաներ լողում են սառցաբեկորի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
ՌԴ ԱԻՆ աշխատակիցներ Պավել Գասկովն ու Սերգեյ Դվորնիչենկոն մոտորանավակով երկու երեխայի են հանել սառցաբեկորի վրայից։ Մամուլի ծառայության հաղորդմամբ` դեռահասների վիճակը գնահատվում է բավարար։ Երեխաները փոխանցվել են ոստիկանություն` նրանց բնակության վայրը պարզելու համար։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 24 մարդ և տեխնիկայի 6 միավոր, այդ թվում 18 մարդ և տեխնիկայի 4 միավոր Ռուսաստանի ԱԻՆ–ից։

Լրահոս
0