00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզն ահաբեկված է. ականատեսների վկայություններ

© Sputnik / Лилит МкртчянТысячи людей были эвакуированы со стадиона Стад-де-Франс, вблизи от которого прогремели взрывы
Тысячи людей были эвакуированы со стадиона Стад-де-Франс, вблизи от которого прогремели взрывы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեկ օրվա ընթացքում Փարիզի շուրջ 6 կետերում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել։ Մարդիկ վախենում են տներից դուրս գալ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «Այս պահին Փարիզում խանութները, բանկերն ու առհասարակ բոլոր հաստատությունները փակ են: Ես աշխատում եմ «Բատակլան» համերգասրահի հարևանությամբ: Տնօրենս այսօր զանգահարեց ու ասաց, որ երկուշաբթի աշխատանքի չգնամ: Մարդիկ վախենում են տներից դուրս գալ»,- Sputnik լրատվական պորտալի թղթակցին հաղորդեց ազգությամբ հայ, ֆրանսաբնակ Լիլիթ Մկրտչյանը: Նրա ամուսինը՝ Ռենո Բրանշն, ահաբեկչության պահին մարզադաշտում ֆուտբոլ է դիտել: Պատմում է, որ սկզբում մարդիկ չեն հասկացել` դրսում ինչ է կատարվում, հետո սկսվել է խուճապը:

© Sputnik / Лилит МкртчянՓարիզի ահաբեկչությունների ականատեսներ Լիլիթ Մկրտչյանը, նրա ամուսինը՝ Ռենո Բրանշը, և նրանց երեխան
Очевидцы трекатов во Франции Лилит Мкртчян и ее муж Рено Бранш с ребенком - Sputnik Արմենիա
Փարիզի ահաբեկչությունների ականատեսներ Լիլիթ Մկրտչյանը, նրա ամուսինը՝ Ռենո Բրանշը, և նրանց երեխան

«Մենք հյուրընկալել ենք մի քանի մարդու, ովքեր տրանսպորտի բացակայության պատճառով ու նաև վախից դրդված ապաստանել են մեր տանը»,-պատմեց Ռենո Բրանշը:

«Խոսքեր չկան, սարսափելի վախեցած եմ: Միայն մի ցանկություն ունեմ՝ մեկնել այս երկրից»,-լացակումած պատմեց մեր ազգակից Հերվե Կեբաջյանը, ով ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում:

Հիշեցնենք, որ մեկ օրվա ընթացքում Փարիզի շուրջ 6 կետերում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձիք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ, իսկ ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալով՝ զոհվել է 158 մարդ: ՌԻԱ Նովոստի գործակալությունը հղում է արել հետաքննությանը մոտ աղբյուրներին ու հայտնել, որ չեզոքացվել է 8 ահաբեկիչ: Աղբյուրի փոխանցմամբ՝ 215 վիրավորներից 83-ը գտնվում են ծանր վիճակում:

«Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով «Ալլահ Աքբար»»,- հեկեկալով պատմել է Փարիզում «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսներից մեկը ru.euronews.com-ին: Ականատեսի խոսքով՝ ահաբեկիչները անխնա կրակել են մարդկանց վրա:

Ria-ru-ն հայտնում է, որ այս ահաբեկչությունը Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույնն է: Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, փակվել են պետական սահմանները: Բազմաթիվ երկրների լիդերները ցավակցություն ու զորակցություն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և առաջարկել իրենց օգնությունը:

Ամերիկյան NBC հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությւնները, դատելով իրենց կատարման բարդությունից, հնարավոր է՝ կազմակերպել է «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը»: Իսկ ria-ru-ն, հղում անելով իտալական հեռաուստաալիքներից մեկին, տեղեկացնում է, որ «Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Փարիզի ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունը:

Ռուսաստանում ևս չի բացառվում անվտանգության միջոցառումների գործադրումը: Նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Եվգենի Սերեբրեննիկովը: Հիշեցնենք, որ վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտնել էր, որ «շատ շուտով Ռուսաստանում արյան օվկիանոսներ կհայտնվեն»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը հայտնել էր, որ այդ հայտարարությամբ կզաղվեն ՌԴ հատուկ ծառայությունները:

© AFP / Frank FifeԱհաբեկչություն Փարիզում
Теракты в Париже - Sputnik Արմենիա
Ահաբեկչություն Փարիզում


Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բելգիական իշխանությունները ևս որոշել են անվտանգության միջոցառումներ իրականացնել: Ստուգումներ են ընթանում Ֆրանսիայի հետ սահմանին և ուժեղացվում է մասսայական միջոցառումների անվտանգությունը:

Մեջբերելով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի սոցկայքի գրառումը՝ fr.sputniknews.com-ը հաղորդում է, որ նախագահը իսլամական տերությունների նախագահներին կոչ է արել ուժերը մեկտեղել և պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ:

«Սա միջազգային ահաբեկչություն է, որը սպառնում է ամբողջ աշխարհին և մարդկությանը: Պետք է արմատախիլ անել ահաբեկչությունները, հակառակ դեպքում ահաբեկչական խմբավորումներն առավել մեծ տարածում կունենան»,-կոչ է արել Ռամզան Կադիրովը:

fr.sputniknews.com-ը մեջբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին:

«Իմ երկիրը կանի ամեն հնարավորը` Ֆրանսիայի ժողովրդին օգնելու համար»,-ասել  վարչապետը:

Sputnik լրատվական պորտալը կշարունակի հաղորդել առավել թարմ նորությունները դեպքի վերաբերյալ:

Գոհար Սարգսյան

Լրահոս
0