Փարիզի իշխանությունն արգելել է ցույցեր անցկացնել

© Sputnik / Галина Азуле / Անցնել մեդիապահոցСитуация в Париже после серии терактов
Ситуация в Париже после серии терактов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպես հայտնել է Փարիզի ոստիկանապետ Միշել Կադոն, քաղաքային իշխանությունը չի կարող ապահովել երթերի ու ցույցերի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի —  Sputnik. Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի իշխանությունը որոշել է հնգօրյա արգելք սահմանել զանգվածային ցույցերի համար:

«Հարձակումների պատճառով հրապարակային ցույցերը կարգելվեն մինչև հինգշաբթի», — ասված է Փարիզի ոստիկանապետ Միշել Կադոյի հայտարարության մեջ:

Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն է իրականացվել: Անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել է «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն է գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Շաբաթ օրը Օլանդը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունների հետևանքով 127 մարդ է մահացել:

Լրահոս
0