00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետը Փարիզի ահաբեկչությունների մասին. Չի կարելի միգրանտաֆոբիա թույլ տալ

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցАндрей Казанцев директор Аналитического центра МГИМО
Андрей Казанцев директор Аналитического центра МГИМО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄՀՄՊՀ վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Կազանցև

ՄՀՄՊՀ վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Կազանցև

- Ինչպե՞ս պետք է ԵՄ երկրներն արձագանքեն ահաբեկչական սպառնալիքների ուժեղացմանը: Ի±նչ միջոցներ պետք է այժմ ձեռնարկեն եվրոպական պետությունները և աշխարհն ընդհանրապես:

— Պուտինը միանգամայն ճիշտ որակեց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները` որպես մարտահրավեր մարդկային քաղաքակրթությանը: Մենք պետք է հասկանանք, որ այս ահաբեկչական գործողությունները առաջինը չեն, և, ցավոք, նաև ոչ վերջինը: Այդ համատեքստում ժամանակին հնչեցին Ռուսաստանի նախագահի խոսքերը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից, որոնց այն ժամանակ ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Այն է` Պուտինը կոչ արեց ստեղծել գլոբալ հակաահաբեկչական դաշինք: Այն ժամանակ շատերն ասում էին, որ Ռուսաստանի առաջնորդը չափազանցնում է ահաբեկչության սպառնալիքի աստիճանը: Իրականում, ինչպես մենք հիմա տեսնում ենք, ոչ մի չափազանցություն չկար: Ահաբեկչական սպառնալիքն իրական է:

Անշուշտ, անհրաժեշտ է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Դա, առաջին հերթին չկայացած պետություններում ձևավորված տարբեր տիպի ահաբեկչական անկլավների վերացումն է: Մենք գիտենք, որ այսօր կան մի շարք պետություններ, որտեղ կառավարությունը կամ չի վերահսկում իր տարածքը, կամ վերահսկում է մասամբ. դա և´ Սիրիան է, և´ Իրաքը, և´ Լիբիան, և´ Սոմալին, և´ Աֆղանստանը: Այ այստեղ է պետք միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերացվեն  ահաբեկչական կառույցները, որոնք հարմարավետ տեղավորվել են այդ պետություններում և իրենց համար ահաբեկչական բներ կազմակերպել այնտեղ` նոր գրոհայիններ պատրաստելու համար:
 
Բնականաբար, անհրաժեշտ է աշխարհի բոլոր երկրներին ուժեղացնել հակաահաբեկչական համագործակցությունը և մի կողմ թողնել այլ բնագավառներին վերաբերող առկա բոլոր քաղաքական տարաձայնությունները: Որովհետև ահաբեկչությունը մարտահրավեր է ամբողջ աշխարհին, և դրա դեմ պայքարել նույնպես պետք է միասին: Ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների համագործակցությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի բոլոր երկրների, արաբական երկրների, Չինաստանի, Հնդկաստանի: Եվ այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը, որը միշտ կողմ է հանդես եկել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային բոլոր ուղղություններով համագործակցությանը, բավականին կոշտ է:

- Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններն ինչպե՞ս կարող են ազդել փախստականների հետ կապված իրավիճակի և ԵՄ-ի միգրացիայի ոլորտի  քաղաքականության վրա:

— Այդպիսի խնդիր, իհարկե, նույնպես կա, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անցնել միգրանտաֆոբիայի: Պետք է ահաբեկիչներին մաղել, մանրակրկիտ աշխատել ահաբեկչական ցանցերի հետ, թույլ չտալ դրանց ներթափանցումը այս կամ այն երկիր, սակայն դա չի նշանակում, որ անհրաժեշտ է պայքարել միգրացիայի դեմ` որպես այդպիսին: Երբ սկսվում է փախստականների վրա ճնշում գործադրվել, ապա դա, ընդհակառակը, ցավոք, հանգեցնում է ահաբեկչական վտանգի ուժեղացմանը: Ճնշմանն ի պատասխան` ավելանում է մարդկանց քանակը, ովքեր գնում են ահաբեկչական կառույցներ: Այդ իսկ պատճառով պետք է աշխատել այդ ուղղությամբ, բայց ոչ մի դեպքում չանցնել սահմանները: 

- Կարո՞ղ են ՀԱՊԿ-ի անդամ երկրներն այս իրավիճակում իրենց ավելի պաշտպանված զգալ:

— Հետխորհրդային տարածքում ամենամեծ վտանգն է առկա, առաջին հերթին` Իրաքում և Սիրիայում կռված գրոհայինների հավաքագրման և վերադարձի պատճառով: Երկրորդ հերթին, սա այն է, ինչ կապված է Աֆղանստանի հետ: Ցավոք, արդեն բավականին վաղուց ահաբեկչական խմբավորումները, մասնավորապես «Ալ Քայիդան» և «Իսլամական պետությունը», ամրապնդել են իրենց դիրքերը Աֆղանստանում: «Իսլամական պետության» ներթափանցումը Աֆղանստան շատ ակտիվ է տեղի ունենում, և Աֆղանստանի հյուսիսում տեղակայված ճամբարները կարող են լուրջ վտանգ ներկայացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության համար:  

Այս կապակցությամբ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային համագործակցությունը` ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, որն արդեն վաղուց ամրապնդվել է այդ տարածքներում կամ փորձում են ամրապնդվել Աֆղանստանում:

Карина Асрян - Sputnik Արմենիա
Ականատես. «Ահավոր խուճապի մեջ էինք, չգիտեինք` ինչպես շարունակել ճանապարհը»
Ընդհանուր առմամբ, երկրները պետք է խստացնեն հակաահաբեկչական պայքարի բաղկացուցիչը: Այս հարցում անհրաժեշտ է բարձրացնել այն, ինչն աշխարհում ստացել է Smart Power անունը, որը թարգմանաբար նշանակում է «խելացի ուժ»: Ահաբեկչության դեմ պայքարում միայն ռազմական ուժերն ու հատուկ ծառայությունների ուժերը բավարար չեն: Անհրաժեշտ է լավ տեղեկացված լինել այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում ահաբեկչական ցանցերը, որն է նրանց գաղափարախոսությունը, որոնք են հավաքագրման ձևերն ու միջոցները, որ պետություններ են նրանք ներթափանցում, որտեղ ինչ վտանգներ և սպառնալիքներ գոյություն ունեն: Դրա համար անհրաժեշտ է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարող փորձագիտական միության և բոլոր կառույցների համագործակցությունը: Այստեղ նույնպես մեծ աշխատանք պետք է տարվի, հատկապես հետխորհրդային պետությունների տարածքում, քանի որ փորձագիտության և գիտության վիճակն այս ոլորտում մեզ մոտ դեռ, ցավոք, բավականին թույլ է:

Լրահոս
0