ԶԼՄ. Փարիզում ահաբեկչություններ իրականացրած անձանց շարքում 15-18 տարեկան դեռահասներ են եղել

© AFP / Frank FifeТеракты в Париже
Теракты в Париже - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը չի հաստատում, սակայն նաև չի ժխտում այս տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Փարիզում ահաբեկչություններ իրականացրած անձանց շարքում մոտավորապես 15-18 տարեկան երկու դեռահասներ են եղել:

Ինչպես հայտնում է Europe 1 ռադիոկայանը, այդ մասին հայտնել է գրոհայինների մարմինների դատաբժշկական փորձաքննության արդյունքներին քաջածանոթ աղբյուրը:

Ոստիկանությունը պաշտոնապես դեռ չի հաստատել, սակայն նաև չի ժխտել այս տեղեկությունը:

Ավելի վաղ Figaro պարբերականը հայտնել էր ոճրագործներից մեկի անունը՝ Բ. Աբդուլակբակ: Երկրորդ ահաբեկիչը Իսմայիլ Օմար Մոսթեֆան է (Ismael Omar Mostefai), այդ մասին Facebook-ի իր էջում գրել էր Շարտրի քաղաքապետ և ֆրանսիական խորհրդարանի անդամ Պիեր Ժորժը (Pierre Gorges): Ըստ նրա` Մոսթեֆան բնակվել է Շարտրում մինչև 2012 թվականը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:

Լրահոս
0