Ֆրանսիայի վարչապետ. Փարիզի ահաբեկչությունների հետևանքով զոհված անձանցից 103-ի ինքնությունը պարզվել է

© AP Photo / Thibault CamusТеракты во Франции
Теракты во Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել, նախնական տվյալների համաձայն, զոհվել է 129 մարդ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Մասնագետները դեռ չեն պարզել Փարիզում ահաբեկչության հետևանքով զոհված մարդկանցից 20- 30-ի ինքնությունը, ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: 

«Պարզվել է զոհվածներից 103-ի ինքնությունը, աշխատանքները շարունակվում են, 20-30-ի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել», – լրագրողներին ասել է վարչապետը:

Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:
Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել երկրում:

Լրահոս
0