Երևանում բախվել են մարդատար միկրոավտոբուսները. վիրավորներից մեկը երեխա է

© Sputnik / Юрий Лашов / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik.  Նոյեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում:

Ժամը 16:10-ի սահմաններում Հալաբյան փողոցում թիվ 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Թաթոս Մնացականյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի և 43-ամյա Արսեն Հակոբյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով միկրոավտոբուսների ուղևորները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նախապես հաղորդվում էր 8 վիրավորի մասին, սակայն ստուգված տվյալներով՝ նրանց թիվը 5-է, մեկը՝ 12-ամյա երեխա: Բոլոր վիրավորներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Լրահոս
0