Վալս. Փարիզի ահաբեկչական գործողությունները կազմակերպվել և ծրագրվել են Սիրիայում

© Sputnik / Галина Азуле / Անցնել մեդիապահոցСитуация в Париже после серии терактов
Ситуация в Париже после серии терактов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա շաբաթներին և ամիսներին կարող են նոր ահաբեկչական գործողություններ տեղի ունենալ: Պետք է պատրաստ լինել, նախազգուշացրել է Ֆրանսիայի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի- Sputnik. Անցած շաբաթ Փարիզը ցնցած ահաբեկչական գործողությունները կազմակերպվել և ծրագրվել են Սիրիայի տարածքում, երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։

«Այդ հարձակումը կազմակերպվել, մտածվել և ծրագրվել է Սիրիայի տարածքում»,- ասել է Վալսը RTL ռադիոկայանի եթերում։

Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:

 

 

Լրահոս
0