00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզի ահաբեկչությունից փրկված երիտասարդ աղջիկը ուղերձ է հղել աշխարհին

© Sputnik / Асатур ЕсаянцЕреванцы зажгли свечи и сыграли Марсельезу на площади Франции
Ереванцы зажгли свечи и сыграли Марсельезу на площади Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իզաբել Բովերին պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել այն ժամանակ, երբ Փարիզի «Բատակլան» թատրոնում պայթյուններ են հնչել

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի- Sputnik. Փարիզի «Բատակլան» թատրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից փրկված Իզաբել Բովերին Facebook-ի իր էջում գրել է, որ պետք է մարդկանց նկատմամբ հավատը չկորցնել և ավելի լավը դառնալ հանուն մահացածների։

«Մարդը երբեք չի մտածում, որ իր հետ կարող է նման բան լինել»,- գրել է Բովերին։

«Ռոք համերգն անսովոր ուրախ էր։ Բոլորը պարում և ծիծաղում էին, իսկ երբ տղամարդկանց խումբը մտավ գլխավոր մուտքից և սկսեց կրակել, բոլորը մտածեցին, թե դա ներկայացման մի մաս է»,- պատմում է նա։

«Դա ուղղակի ահաբեկչական հարձակում չէր, այլ` իսկական կոտորած։ Աչքիս առաջ մարդկանց սպանեցին։ Հատակին արյան լճակներ էին։ Տղամարդիկ լացում էին`իրենց սպանված ընկերուհիներին գրկած։ Խորտակված ապագա, վշտից սպանված ընտանիքներ, և այդ ամենը` մի ակնթարթում»,- գրել է նա։

Իզաբել Բովերին պատմել է նաև, որ մեկ ժամ շարունակ մահացած է ձևացել, որպեսզի ահաբեկիչները չնկատեն իրեն. «Շունչս պահել էի, փորձում էի չշարժվել, չլացել, որպեսզի չտեսնեն իմ վախը»։

«Եվ քանի որ պառկած էի անծանոթ մարդկանց արյան մեջ և սպասում էի, թե երբ կհեռանամ կյանքից 22 տարեկանում, պատկերացնում էի բոլոր այն մարդկանց, որոնց երբևէ ասել էի, որ սիրում եմ։ Կրկին ու կրկին։ Հիշում էի ամենակարևորը կյանքում։ Ուզում էի, որ իմ սիրելի մարդիկ, անկախ այն փաստից, թե ինչ կկատարվի ինձ հետ, պահպանեն մարդկանց նկատմամբ հավատը և թույլ չտան, որ այդ տղամարդիկ հաղթեն»,- գրել է աղջիկը։

Իզաբել Բովերին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել և աջակցել են իրեն այդ սարսափելի օրը։

Իզաբելը պատմել է, թե ինչպես են իրեն տարբեր մարդիկ օգնել` երիտասարդ տղամարդ, ամուսնական զույգ, ոստիկաններ… Բովերին պատմել է այն երիտասարդ զույգի մասին, որի վերջին խոսքը սիրո խոստովանություն է եղել, ոստիկանների մասին, որոնք շատ մարդկանց են փրկել, անծանոթ մարդու մասին, որը 45 րոպե շարունակ սփոփել է աղջկան։

«Մենք հիմա պարտավոր ենք ավելի լավը դառնալ հանուն նրանց, ովքեր անմեղ զոհեր են դարձել, ովքեր երազանքներ են ունեցել, բայց այլևս երբեք չեն կարողանալու իրականացնել դրանք»,- գրել է նա։

Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել:

 

 

 

Լրահոս
0