Ադրբեջանի ողջ տարածքում խափանվել է համացանցի աշխատանքը

© RIA Novosti / В. ФедоренкоБаку, Азербайджан
Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսպիսի իրավիճակ հանրապետությունում առաջին անգամ է ստեղծվում։ Ինտերնետ մատակարարները խնդրում են օգտատերերին խնդրին ըմբռնումով մոտենալ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում երկուշաբթի ժամը 16։00-ից հետո դադարել է աշխատել ինտերնետը, Sputnik–ի թղթակցին հայտնեց մատակարարներից մեկը։

Նախնական տեղեկության համաձայն` ինտերնետի աշխատանքի դադարեցումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, որոնք ի հայտ են եկել Delta Telecom մատակարարի մոտ։

Sputnik–ի թղթակցի հետ զրույցում «Մետրոնետ» ընկերությունից հաստատեցին, որ երկրում ամենուրեք խնդիրներ են առաջացել ինտերնետի հետ։ Ընկերության ներկայացուցչի խոսքերով` խափանումը տեղի է ունեցել ժամը 16։05–ին։

«Ներկա պահին ողջ հանրապետության տարածքում ինտերնետ չկա, դրա համար մենք սպասում ենք տեղեկությունների։ Մեզ նույնպես չեն հայտնում պատճառները, և թե երբ կվերականգնվի ինտերնետի աշխատանքը։ Այս հարցում մենք կախված ենք գլխավոր մատակարար Delta Telekom ընկերությունից, որն Ադրբեջանն ապահովում է ինտերնետով։ Խնդրում ենք օգտատերերին ըմբռնումով մոտենալ  իրավիճակին», – Sputnik–ի թղթակցին ասաց ընկերության աշխատակիցը։

«Մետրոնետի» զրուցակիցն ավելացրեց, որ այսպիսի իրավիճակ երկրում առաջին անգամ է ստեղծվում։

«TelecomDaily» տեղեկատվական–վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը կասկածում է, որ մեկ մատակարարի աշխատանքը կարող էր հանգեցնել ինտերնետի աշխատանքի կամ այլ հեռահաղորդակցական ծառայության` ամբողջ երկրում շարքից դուրս գալուն։

Շուկայի շատ խաղացողներ ունեն ինչպես արտասահմանյան գլխավոր ուղիներ, այնպես էլ երկրի ներսում, և տեխնիկական խնդիրների առաջացման պարագայում օգտագործվում են պահուստային ուղիները։ Փորձագետի խոսքերով` անհասկանալի է, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ։ Ամեն դեպքում Կուսկովը համոզված է, որ գրեթե միշտ հնարավորություն կա ինտերնետը գործարկել այլընտրանքային տարբերակներով։ 

Լրահոս
0