00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ և Հայաստանի փորձագետները քննարկել են ԵՏՄ տեղեկատվական դաշտի ստեղծումը

© Rostov.pressИнтернет, компьютер
Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ՌԴ դեսպանատանը կայացած կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի փորձագետներն ու հայկական ԶԼՄ–ների ղեկավարները քննարկել են ԵՏՄ երկրների միջև միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանում ՌԴ դեսպանատանը կայացած կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի փորձագետներն ու հայկական ԶԼՄ–ների ղեկավարները քննարկել են ԵՏՄ երկրների միջև միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման խնդիրները։


«Եվրասիական ինտեգրացիա և տեղեկատվական դաշտ» թեմայով միջոցառման կազմակերպիչը հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիան էր, որը միջոցառումը կազմակերպել էր ՌԴ զանգվածային հաղորդակցության և տպագրության դաշնային գործակալության աջակցությամբ։


Ինչպես հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի հատուկ թղթակից Ալեքսանդր Սլադկովը, անհրաժեշտ է ձևակերպել այն ընդհանուր դրույթները, որոնց պետք է հասնել։

«Եթե մենք խոսում ենք միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման մասին, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են լինելու դրա չափորոշիչները։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչին ենք մենք ձգտում, ինչ է նշանակում միասնական տեղեկատվական դաշտ հասկացությունը», – ասաց Սլադկովը։

Ըստ նրա` այդ դաշտի հիմքում պետք է ընկած լինի պատմության, ավանդույթների, ժողովուրդների ժամանակակից կյանքի իմացությունը։

«Անհրաժեշտ է հասկանալ` ինչպես անել, որ մարդիկ արձակուրդներին Հայաստան գալու ցանկություն ունենան, ցանկություն ունենան ծանոթանալու հայկական մշակույթին և այլն։ Երբ մենք հասկանանք, թե ինչպես դա անել, պարզ կլինի այն ուղին, որը մենք պետք է անցնենք», – ասաց Սլադկովը։

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի ծառայության ղեկավար, հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբելա Փաշինյանն առաջարկեց ԵՏՄ երկրների փորձագետների կողմից տարբեր ուղղվածությամբ վարպետության դասընթացներ անցկացնել լրագրության ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողների, ինչպես նաև լրագրողների համար։


«Մենք ցանկանում ենք համախմբել Եվրասիական միության լրագրողական հանրության ներկայացուցիչներին, կազմակերպել համատեղ ծրագրեր, երիտասարդական, ուսանողական ֆորումներ, ուղևորություններ և այլն», – ասաց Փաշինյանը։


Հայտնի հեռուստահաղորդավարուհի, պրոֆեսոր, Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի հաղորդավարի վարպետության և հռետորության ամբիոնի վարիչ Անգելինա Վովկը նշեց, որ Հայաստանի տաղանդավոր մարդկանց պետք է ճանաչի նաև Ռուսաստանի ժողովուրդը, ինչպես եղել է առաջ։

«Արվեստը, թատրոնը, երեխաները պետք է շփվեն միմյանց հետ։ Երաժշտությունն ու երգը միավորում են փոքրիկ սրտերը մեկ մեծ սրտում։ Ես երազում եմ, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների երեխաները մասնակցեն «Պեսենկա» փառատոնին և ծանոթանան միմյանց արվեստի հետ», – ասաց Վովկը։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ փորձագետ Դիանա Բերլինը նշեց, որ ռուսական «Կուլտուրա», «Օրֆեյ» ռադիոկայանները ուրախ կլինեն համագործակցել հայկական ԶԼՄ–ների հետ։

«Ամենակարևորը մշակույթների երկխոսությունն է։  Ես շատ կուզեի, որ ոչ միայն ուղենշվեին, այլև ավելի կոնկրետ ներկայացվեին մեր համատեղ նախագծերը», – նշեց Բերլինը։

Հայկական ԶԼՄ–ների ղեկավարները մի շարք հարցեր բարձրացրեցին` կապված Հայաստանի դրական նորությունների լուսաբանման, ռուսական մամուլում երկրի իրադարձությունների օբյեկտիվ և փորձագիտական վերլուծության հետ։ Առաջարկներ եղան ԵՏՄ երկրների հեղինակավոր փորձագետների ցուցակներ կազմելու, Միության անդամ երկրների մշակույթի մասին պատմող լրագրողներին գրանտներ տրամադրելու վերաբերյալ։

Կլոր սեղանի մասնակիցներն առաջարկեցին նաև ԵՏՄ երկրների մշակութային նորությունները լուսաբանող կայք ստեղծել, ինչպես նաև Միության անդամ երկրների լրագրողների և ուսանողների համատեղ այցերի ծրագրեր մշակվեն։

Միջոցառման տեղեկատվական հովանավորն էր Ռուսաստանի հանրային  հեռուստատեսությունը, Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։ Տեղեկատվական անվտանգության գլխավոր գործընկերն էր «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ-ն։


Լրահոս
0