Մենք ամենուրեք կփնտրենք նրանց. Պուտինը` Airbus А321-ը պայթեցրած ահաբեկիչների մասին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Հետաքննությունը ցույց է տվել, որ ռուսական ինքնաթիռը Եգիպտոսում վթարի է ենթարկվել ահաբեկչական գործողության պատճառով։ Ռուսաստանը ահաբեկիչներին կգտնի մոլորակի ցանկացած կետում, ասել է Վլադիմիր Պուտինը։

«Մենք ամենուրեք կփնտրենք նրանց, որտեղ էլ թաքնվեն։ Մենք կգտնենք նրանց մոլորակի ցանկացած կետում և կպատժենք»,- հայտարարել է նախագահը։

Նա նաև նշել է, որ Սինայում ռուսների սպանությունը զոհերի թվով ամենաարյունալի հանցագործություն է։

«Մենք մեր հոգուց և սրտից չենք մաքրի արցունքները, սակայն դա չի խանգարի, որ գտնենք ու պատժենք հանցագործենրին»,- ասել է Պուտինը։

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ — Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։

 

 

Լրահոս
0