«Զվարթնոց» օդանավակայանն ուժեղացնում է անվտանգության միջոցները

© Corporacion AmericaМеждународный аэропорт Звартноц
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպես միջագային մի շարք օդանավակայաններում, այնպես էլ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, խստացվել են անվտանգության միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը խստացրել է անվտանգության միջոցառումները, Sputnik Արմենիա պորտալին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից և Airbus A321-ի վթարից հետո աշխարհի մի շարք օդանավակայաններ ուժեղացրել են անվտանգության միջոցները։

Աբրահամյանի խոսքով` ներկա պահին անվտանգությունն ուժեղացվել է թե՛ աշխատակիցների, թե՛ ուղևորների համար։

«Իհարկե, դա կարող է փոքր անհարմարություններ ստեղծել ուղևորների համար, սակայն ամենակարևորը անվտանգությունն է»,- ասաց Աբրահամյանը և ավելացրեց, որ անվտանգության աշխատակիցների թիվն այս պահին չի ավելացել։

Նա նշեց, որ անվտանգության նկառատումներից ելնելով` այժմ ստուգում են նաև ուղևորների կոշիկները։
Աբրահամյանն ավելացրեց, որ բոլոր ուղևորներն անհատապես կզգան նոր կանոնները։

Լրահոս
0