00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիաբետը հիվանդություն չէ, այլ կենսակերպ

© Sputnik / Asatur YesayantsИнсулин
Инсулин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիաբետը դատավճիռ չէ, դրանով կարելի է հանգիստ ապրել։ Այն մասին, թե ինչպես են մարդիկ հաղթահարում այդ հիվանդությունը, իմացել է Sputnik Արմենիա պորտալը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի– Sputnik. Շաքարային դիաբետը տարեցտարի երիտասարդանում է։ Այսօրվա դրությամբ դիաբետը համարվում է աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկը և հանդիպում է նաև երեխաների մոտ։ Sputnik Արմենիա պորտալը որոշել է ներկայացնել մարդկանց պատմություններ, որոնք տառապում են շաքարային դիաբետով, որոնք ստիպված են լինում ապրել այս հիվանդությամբ. աշխատել, սովորել, զբաղվել առօրյա գործերով։

Հարություն Շաթյան, կինոռեժիսոր. Այն մասին, որ դիաբետ ունեմ, իմացա 20 տարեկանում։ Այդ ժամանակ ծառայում էի բանակում։ Սկզբից բժիշկները չհասկացան, որ դա դիաբետ է, բայց ավելի ուշ ախտորոշումը հաստատվեց։ Հիվանդության զարգացման համար ոչ մի պատճառ չկար։ Արդյունքում ինձ զորացրումից մի քանի օր առաջ տուն ուղարկեցին։

Դիաբետը պետք է կենսակերպ դառնա, այսինքն` մարդը պետք է հասկանա, որ եթե նա դիաբետ ունի, ապա պետք է փոխի իր սննդակարգը։ Դիաբետն ինձ չի անհագստացնում, բայց անհարմարություն է պատճառում դիետան։ Առավել ևս, որ Հայաստանում դիետա պահելը թանկ հաճույք է։ Առաջին հերթին չկան մասնագիտացված խանութներ դիաբետիկների համար, երկրորդ` բարդ է ինչ–որ պատշաճ բան գտնելը նույնիսկ սովորական խանութներում և սննդի կետերում։ Ինձ հատկապես խանգարում է իմ աշխատանքի ռեժիմը։ Բացի այդ, այստեղ առկա է հոգեբանական գործոնը, քանի որ փաստորեն դու տարբերվում ես ուրիշներից։

Գոյություն ունի նաև դեղեր ստանալու խնդիրը։ Պոլիկլինիկաները տրամադրում են ինսուլին, բայց լինում են իրավիճակներ, երբ միշտ չէ, որ հաջողվում է դեղ ստանալ։ Իմ «Բեռնելով կյանքը» վավերագրական ֆիլմում ես անդրադառնում եմ այդ թեմային. պոլիկլինիկաներում միշտ չէ, որ ինսուլին կա, և դիաբետով մարդիկ ստիպված են լինում որոնել այն և գտնել այլ տեղերում։ Մի պատմություն պատմեմ։ Սերբիայում էի` մի փառատոնի մասնակցելու համար։ Այնպես էր ստացվել, որ մոռացել էի ինսուլիսնը Մոսկվայում և ստիպված էի Սերբիայում որոնել այն։ Ես վազվզում էի դեղատնից դեղատուն, բայց պարզվեց, որ այն կարելի է գնել միայն բժշկի դեղատոմսով։ Արդյունքում, հյուրանոցում ինձ օգնեցին. տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ինձ ինսուլին տվեցին և դիաբետիկների համար մի քանի գրիչ–ներարկիչ։

Հայաստանում նման բան հազվադեպ է լինում։ Մեր երկրում բնակվում են մեծ թվով դիաբետիկներ, և էնդոկրինոլոգների մոտ հերթեր են գոյանում։ Օրինակ` ես կարող եմ ինձ թույլ տալ գնել ինսուլին, իսկ կենսաթոշակառուները և քիչ եկամուտ ունեցող մարդիկ` ոչ։ Իրականում ասեմ, որ վաղ տարիքից դիաբետ ունեցող մարդկանց համար ավելի հեշտ է, քան ինձ համար։ Ես ամբողջ կյանքում առողջ եմ եղել, հետո հանկարծ 20 տարեկանում իմացա, որ դարձել եմ դիաբետիկ։

Վանիկ Հակոբյան. քամանչահար. Մայրս տառապել է շաքարային դիաբետով, բայց ես միշտ առողջ եմ եղել։ Ես շուրջ 50 տարեկան էր, երբ հիվանդանոց ընկա մեջքիս հետ կապված խնդիրների պատճառով։ Արդյունքում պառկեցի գրեթե մեկ տարի և դրանից հետո ձեռք բերեցի դիաբետ. թուլություն, վատ ինքնազգացողություն։ Կարծում եմ, որ այդ հիվանդության առաջացումը կապված է հենց նման անշարժության հետ։ Անկեղծ ասած` շաքարային դիաբետն ինձ չի խանգարում ապրել, բայց ահա մեջքիս ցավերն անհարմարություն են պատճառում։ Ես երաժիշտ եմ, քամանչահար, բայց հիմա հազվադեպ եմ քամանչա նվագում, որովհետև արագ եմ հոգնում։

Վալերի Հովսեփյան, բանկային աշխատող.
Ես 12 տարեկան էի, երբ իմացա, որ շաքարային դիաբետ ունեմ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս դեպքում գենետիկ գործոն չկա, հիվանդությունը բոլորովին պատահական է հայտնաբերվել։ Անկեղծ ասած` դիաբետն ինձ մոտ մի քիչ «տարօրինակ» էր, բուժում եմ անցել Մյունխենում, Կիևում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

Արդեն 30 տարի ես դիաբետի հետ եմ ապրում, և հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ինսուլին եմ օգտագործում: Իմ դիաբետը հանկարծակի և անհասկանալի պատճառներով սկսվեց: Բժիշկները հակված էին նրան, որ օրգանիզմը չդիմացավ անցումային շրջանի ծանրաբեռնվածությանը: Եվ հավանաբար օրգանիզմի ռեակցիան եղել է հենց այն, որ դիաբետ է ի հայտ եկել: Ես տառապում եմ դիաբետի առաջին կարգով և ինսուլին օգտագործում եմ օրական երկու անգամ: Ինսուլինը, ինչպես և շաքարի ախտորոշման թեստը, ինքս եմ ձեռք բերում և օգտվում մասնավոր բուժհաստատությունների ծառայություններից:

Որպեսզի մարդ հետևի իր առողջությանը, պետք է կայուն և մշտական եկամուտ ունենա, քանի որ բոլոր դեղամիջոցները շատ թանկ են: Ամեն դեպքում, անհրաժեշտ է վերահսկել անոթների, սրտի աշխատանքը և ստուգել վահանաձև գեղձը: Հետաքրքիր է, որ Հայաստանում բնակվող մարդկանց մեծամասնության մոտ դիաբետի հանդեպ տարօրինակ և կանխակալ վերաբերմունք կա: Շատերը թաքցնում են իրենց հիվանդությունը:

Դա կարծրացած մտածողության հետևանք է: Ասեմ, որ շատ բան կախված է ընտանիքից: Իմ մայրն այսպիսի դիրքորոշում ուներ. եթե դու քեզ վատ ես զգում, ապա պառկիր մի փոքր, եթե դու քեզ լավ ես զգում, ապա տնային աշխատանքներդ ու դասերդ արա: Մայրիկը սովորեցրել է, որ սեղանին միշտ պետք է դրված լինեն այն մրգերն ու մթերքները, որոնք արգելված են դիաբետիկներին օգտագործել: Այդպիսով նա այնպես արեց, որ հետագայում ինձ հեշտ լինի, որ տարբեր սննդամթերք տեսնելով` ես խուճապի չմատնվեմ:

Կարծում եմ, որ ցանկացած հիվանդ մարդու հոգեբանական վիճակը կախված է իր ընտանիքից: Շատ ընտանիքներում սկսվում է տիեզերական ողբ, ինչը միայն վնասում է երեխային: Հատկապես ծնողներին խորհուրդ եմ տալիս լաց չլինել և չխղճալ  երեխային, քանի որ նա կյանքի ընթացքում դեռ շատ դժվարություններ պետք է կրի և նրան հեշտ չի լինի, իսկ այսպես նա կսովորի, որ ամեն ինչ շատ ծանր է լինելու և շրջապատում բոլորը պետք է խղճան իրեն: Դիաբետը հիվանդություն չէ, այլ կենսակերպ: 

© Sputnik / Asatur YesayantsԻնսուլին
Инсулин - Sputnik Արմենիա
Ինսուլին


Իհարկե, դիաբետին պետք է լուրջ հետևել: Այն խաղալիք չէ, սակայն նաև անդադար դրա մասին պետք չէ մտածել: «Անձամբ ես ինձ լիարժեք մարդ եմ զգում, նայում եմ դրան շատ հանգիստ, երբեմն հիվանդությանը հումորով եմ վերաբերվում: Բացի այդ, ընտանիքում ինձ սովորեցրել են, որ ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Օրինակ` եթե դու հիվանդ ես դիաբետով, ապա նայիր քաղցկեղով երեխաների մասին տեսագրություններ… Եվ ամեն ինչ պարզ կլինի, քանի որ ավելի վատ  հիվանդություններ կան: Իմ ծնողները սովորեցրել են ինձ ուշադրություն չդարձնել հասարակության կարծիքին և չկենտրոնանալ հիվանդության վրա: Այնուամենայնիվ, ես դրանից գաղտնիք չեմ սարքում: Չէ՞ որ աշխատավայրում կամ լսարանում դու կարող ես քեզ վատ զգալ, այդ պատճառով իմ բոլոր ծանոթները տեղյակ են», — ասում է Վալերի Հովսեփյանը: Նա համոզված է, որ ցանկացած հիվանդության ժամանակ մարդ պետք է ուժեղ գտնվի, ընդունի այն և հանգիստ ապրի:

Հիմնական փաստեր


Նոյեմբերի 14-ին նշվում էր դիաբետի համաշխարհային օրը, որը հաստատվել է 1991 թվականին Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` ի պատասխան ողջ աշխարհում դիաբետի սպառնալիքի աճի:  ԱՀԿ-ի տվյալներով՝ 2014 թվականին 18 տարեկան և բարձր տարիքի դիաբետով հիվանդացության թիվը կազմել է 9%: Շաքարախտից ավելի քան 80% մահվան դեպքերը տեղի են ունենում ցածր և միջին եկամտով երկրներում: ԱՀԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2030 թվականին դիաբետը կլինի մահվան պատճառ դարձող հիվանդություններից նշանակությամբ 7-րդը: Առողջ սննդի, մշտական ֆիզիկական ակտիվության, նորմալ քաշի պահպանման և ծխախոտից հրաժարվելու պայմաններում կարելի է կանխել կամ հետաձգել երկրորդ կարգի դիաբետով հիվանդանալու հավանականությունը:

Լրահոս
0