WTA. Մարգարիտա Գասպարյանը տարվա ծագող աստղի հավակնորդ է

© SputnikТеннисистка Маргарита Гаспарян
Теннисистка Маргарита Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թենիսի կանանց ասոցիացիան տարվա ծագող աստղի հավակնորդների թվում ընդգրկել է նաև ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանին

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. WTA-ը (Թենիսի կանանց ասոցիացիա) տարվա ծագող աստղի հավակնորդների թվում ընդգրկել է նաև ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանին: 21-ամյա մարզուհին 2015-ին համաշխարհային դասակարգման 217-րդ տեղից բարձրացել է 58-րդ տեղը:

Նա նվաճել է Բաքվում կայացած WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը և երեք տիտղոս Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերում:

Հավակնորդների մեջ են նաև ռուսաստանցիներ Դարյա Գավրիլովան ու Դարյան Կասատկինան և ճապոնացի Նաո Հիբինոն:

Լրահոս
0