Հայ-ամերիկյան հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստանի հարկային բարեփոխումներին, հակակոռուպցիոն միջոցներին և ատոմային ու էներգետիկ ռազմավարությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հինգշաբթի Երևանում, հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջույնի խոսքով նիստի մասնակիցներին կդիմեն միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ փոխվարչապետ, Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը:

ԱՄՆ դեսպանատնից հայտնել են նաև, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստանի հարկային բարեփոխումներին, հակակոռուպցիոն միջոցներին և ատոմային ու էներգետիկ ռազմավարությանը վերաբերող հարցեր:

Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1999 թվականին: Այդ ձևաչափում տարեկան կտրվածքով հանդիպումներ են անցկացվում կառավարական պատվիրակությունների մակարդակով, ինչը հնարավորություն է տալիս քննարկել տնտեսական հարաբերությունների խորացման ուղիները, Հայաստանում շուկայական բարեփոխումների առաջընթացի հարցերը, ինչպես նաև այն, թե ինչպես ամերիկյան կառավարությունը կարող է առավելագույն արդյունավետ օգտագործել ԱՄՆ-ի աջակցությունը՝ Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման նպատակներով, աշխատատեղերի ստեղծման և
երկու երկրների միջև առևտրի խթանման համար:

Լրահոս
0