100 տարին բոլորած բրիտանացին ու նրա կինն աշխարհի ամենատարեց նորապսակներ են ճանաչվել

© личный архив103-летний Джордж Кирби и его жена 91-летняя Дори Лаки
103-летний Джордж Кирби и его жена 91-летняя Дори Лаки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեծ Բրիտանիայի բնակիչներ 103-ամյա Ջորջ Կիրբին և նրա կինը` 91-ամյա Դորին Լաքին, գրանցվել են հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում` որպես մոլորակի ամենատարեց նորապսակ զույգ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի բնակիչներ 103-ամյա Ջորջ Կիրբին և նրա կինը` 91-ամյա Դորին Լաքին, գրանցվել են հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում` որպես մոլորակի ամենատարեց նորապսակ զույգ, հաղորդում է tert.am-ը։

Զույգն ամուսնացել է 2015թ. հուլիսին` 27 տարվա սիրային հարաբերություններից հետո։ Ամուսնությունից հետո նորապսակները 5 ամիս սպասել են Գինեսի ռեկորդների գրքի կողմից պաշտոնական գրանցման:

Զույգի ամուսնանալու հարցում պնդել են նրանց երեխաները։

Ջորջ Կիրբին պատմել է, որ ամուսնության առաջարկությունն իր սիրելիին արել է սբ. Վալենտինի օրը, սակայն ծնկի չի եկել Լաքիի առաջ, քանի որ այնքան էլ վստահ չէր, որ հետո կկարողանար վեր կենալ։

Լրահոս
0