Մամուլի ասուլիս` նվիրված «Ժպտացող գույներ» բարեգործական համերգին

© Sputnik / Пресс-центр Sputnik Армения
Пресс-центр Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի կունենա բարեգործական համերգ՝ «Ժպտացող գույներ» խորագրով, որին մասնակցելու են հայ աստղերը։ Համերգի ողջ հասույթը կփոխանցվի ուղեղի կաթվածի հաշմանդամություն ունեցող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ուրբաթ` նոյեմբերի 20-ին, ժամը 13։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես–կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ), տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Ժպտացող գույներ» բարեգործական համերգին, որին մասնակցելու են հայ աստղերը, համերգի ողջ հասույթը փոխանցվելու է ուղեղի կաթվածի հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Նախաձեռնության հեղինակն է «Հայ մայրեր» ՀԿ–ն, որը հիմնադրվել է 2012 թվականին և զբաղվում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաներով։

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ում գրանցված է ուղեղային կաթվածով 160 երեխա: 2013 թվականից կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում է «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում 17 երևանաբնակ միայնակ մայրերի երեխաներ ստանում են համալիր վերականգնողական բուժում:  2014 թվականի մայիսին իրականացվել է հսկայածավալ ծրագիր (visit Armenia. Enjoy your Run. Help children.), որին մասնակցել են Մոսկվայից հրավիրված մի շարք հյուրեր, մշակութային գործիչներ:

«Ժպտացող գույներ» բարեգործական համերգն անցկացվելու է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`

«Ժպտացող գույներ» բարեգործական համերգի կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը,

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ–ի նախագահ Նարինե Մանուկյանը։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով a.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։ Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։ Հեռախոսահամարը` +374 (94) 18-33-77։

Լրահոս
0