ՔԿ. սահմանապահի մահվան գործը նախապատրաստական փուլում է

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կատարվում է հետաքննություն

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողի մահվան մասին գործն այժմ նախապատրաստական փուլում է, Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի Քննչական կոմիտեից։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայող Վոլոդյան Ա.-ին նոյեմբերի 19-ին կախված են գտել Շիրակի մարզի գյուղերից մեկում։

«Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կատարվում է հետաքննություն։ Միջադեպի հանգամանքները պարզվում են», — ասացին ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

 

Լրահոս
0