Կապանի հիվանդանոցում ռումբ էին փնտրում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժամը 17.05-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ՏԿԱԻՆ-ը հայտնում է, որ նոյեմբերի 20-ին ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդի տարհանում:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել:

 

 

Լրահոս
0